Ո՞րն է նախաճաշելու ճիշտ ժամը

Դիտումներ 317

Ո՞րն է նախաճաշելու ճիշտ ժամը

Վերջին հետազոտությունները պարզել են, որ նախաճաշելու համար լավագույն ժամն արթնանալուց մեկ ժամ հետո ընկած ժամանակահատվածն է. այս մասին պնդում է դիետոլոգ Քլոյա Մայլզը:

Նախաճաշը չափազանց կարևոր է օրգանիզմի համար, քանի որ այն վերականգնում է արյան մեջ շաքարի մակարդակը, որն առավոտյան ցածր է: Իսկ շաքարի պակասությունը կարող է վտանգավոր լինել օրգանիզմի համար, քանի որ գլյուկոզան ուղեղին էներգիա ապահովող բանալին է: Այն լրացնել խորհուրդ է տրվում արթնանալուց հետո 1 ժամվա ընթացքում:

 



Բացի այդ, նախաճաշը բաց թողնելը կարող է հանգեցնել էներգիայի պակասի և կենտրոնանալու կարողության վատացման: Մայլզի խոսքերով՝ նախաճաշը կարևոր է երեխաների համար: Մեծահասակները, որոնց սննդակարգում բացակայում է նախաճաշը, զրկվում են բջջանյութից և վիտամիններից: Ըստ Մայլզի՝ նախաճաշը սնէքերով փոխարինելը կարող է նյութափոխանակության խանգարման հանգեցնել, որն էլ կարող է բարձրացնել ճապակալության ռիսկը:

Լիարժեք նախաճաշն ամբողջ օրվա ընթացքում հագեցածության զգացողություն է տալիս, սա հատկապես կարևոր է դիետա պահպանողների համար:



Ամենաընթերցվածը