Վահանաձև գեղձ. 12 նախազգուշացնող ահազանգ

Դիտումներ 662

Վահանաձև գեղձ. 12 նախազգուշացնող ահազանգ

Marketium.ru կայքը գրում է, որ սովորաբար սովորություն չունենք լսել մեր օրգանիզմին: Հիվանդանոց գնում ենք միայն այն ժամանակ, երբ ցավն այն աստիճանի է, որ հնարավոր չէ նույնիսկ ոտքի վրա կանգնել: Սակայն առողջության հետ կատակել չի կարելի: Գերադասելի է լսել, թե ինչ ազդանշաններ է ուղարկում մեր օրգանիզմը: Պետք չէ մոռանալ, որ վահանաձև գեղձը չափազանց կարևոր օրգան է: Այն պատասխանատու է վահանաձև գեղձի հորմոնների արտադրության համար, կարգավորում է օրգանիզմի կողմից էներգիայի օգտագործումը, ազդեցություն ունենում մարդու բոլոր օրգանների վրա:

1-ին ախտանշան՝ դեպրեսիա կամ չբավարարվածության զգացում: Թիրոիդ հորմոնի քիչ կամ, ընդհակառակը, շատ արտադրվելը կարող է ազդել տրամադրության վրա: Մասնավորապես, դրա քիչ քանակը հանգեցնում է «երջանկության» հորմոնի նվազեցմանը, արդյունքում՝ մարդիկ իրենց տխուր և կոտրված են զգում: Եթե այդ հորմոնը շատ է արտադրվում, առաջանում է վախի, անհանգստության զգացողություն:

2-րդ ախտանշան՝ փորկապություն:  Եթե ձեզ տանջում է այս խնդիրը և դրանից ոչ մի կերպ ազատվել չեք կարողանում, մեծ է հավանականությունը, որ ձեզ մոտ թիրոիդ հորմոնի արտադրության խնդիր կա: Սա հիպոթիրեոզի ամենատարածված խնդիրներից մեկն է:

3-րդ ախտանշան՝ շատ եք քնում: Այո, առավոտյան արթնանալը դժվար է բոլորի համար, բայց եթե արթնանալը պարզապես անտանելի է դառնում, ապա պետք է դա դիտարկել՝ որպես ահազանգ:

4-րդ ախտանշան՝ մաշկի չորություն: Ձեր մաշկը չո՞ր է ողջ տարին, և ոչ միայն՝ ձմռանը: Դա ևս կարող է լինել հիպոթիրեոզի նշաններից մեկը: Դա զուգորդվում է նաև եղունգների և մազերի չորությամբ, ինչպես նաև՝ մազաթափությամբ: Դա տեղի է ունենում թիրոիդ հորմոնի պակասի պատճառով:

5-րդ ախտանշան՝ քաշի հանկարծակի ավելացում: Քաշի կտրուկ ավելացումը, թեկուզ քիչ քանակով, ևս կարող է՝ ախտանշան է: Այն տեղի է ունենում նյութափոխանակության դանդաղեցման արդյունքում: Նույնը վերաբերում է այն մարդկանց, ովքեր պատերազմում են ավելորդ կիլոգրամների դեմ, սակայն հաջողության հասնել չեն կարողանում:

 



6-րդ ախտանշան՝ գրգռվածության բացակայություն: Լիբիդոյի կորուստը մտնում է հիպոթիրեոզի 12 ախտանշանների ցանկի մեջ: Սա հիմնական գործոն չէ, սակայն պետք է դիտարկել՝ որպես հավելում մյուս խնդիրներին:

7-րդ ախտանշան՝ ցավ և թուլություն մկաններում: Եթե մարմինն անընդհատ ցավում է և ջարդվում, դա մտածելու տեղիք է տալիս:

8-րդ ախտանշան՝ սրտի անհանգիստ զարկ: Սա զգացվում է նույնիսկ զարկերակի միջոցով:

9-րդ ախտանշան՝ «ոչ պարզ» միտք: Տարիքի հետ մտքի պարզությունը նվազում է, սակայն, եթե այդպիսի բան հաճախ է պատահում, ապա դա պարզ մոռացկոտություն չէ: Մոռացկոտությունը թիրոիդ հորմոնի բացակայության ազդանշան է:

10-րդ ախտանշան՝ բարձր ճնշում: Եթե դուք ճնշման հետ խնդիր ունեք, և ոչինչ չի կարողանում լուծել այդ խնդիրը, ապա մեծ է ռիսկը, որ խնդիր ունեք վահանաձև գեղձի հետ:

 



11-րդ ախտանշան՝ դաշտանի պարբերականություն: Երկար դաշտանը, որն ուղեկցվում է ցավերով, ևս կարող է հիպոթիրեոզի ախտանշաններից մեկը լինել: Ցիկլերի միջև ժամանակը կարող է կրճատվել: Բացի դա, վահանաձև գեղձի հետ խնդիրներ ունենալու դեպքում կարող է խախտվել նաև դաշտանի պարբերականությունը:

12-րդ ախտանշան՝ ախորժակ և ուտելիք: Մեծ ախորժակը կարող է խոսել հիպերթիրեոզի մասին, երբ չափազանց շատ արտադրվող թիրոիդ հորմոնը ձեզ կարող է ստիպել միշտ քաղց զգալ:



Ամենաընթերցվածը