Սուպեր միջոց՝ լոգասենյակի սալիկները իդեալական մաքրելու համար

Դիտումներ 167

 Սուպեր միջոց՝ լոգասենյակի սալիկները իդեալական մաքրելու համար

Լոգասենյակը պետք է լինի տան ամենամաքուր վայրը:

Հենց դրանից է կախված ընտանիքի առողջությունը:

Լոգասենյանկը մաքուր պահելու համար, հաճախ օգտագործում ենք բազմաթիվ քիմիական միջոցներ:

Բայց երբեմն դրանք ավելի շատ վնաս են հասցնում, քան օգուտ են տալիս…

Այդ միջոցներն ամբողջովին չեն մաքրում, իսկ դրանց թունավոր ազդեցություննը շատ մեծ է:

Xohanoc.am-ը Ձեզ համար պատրաստել է մատչելի և արդյունավետ մի միջոց՝ լոգասենյակի սալիկները մաքրելու համար:

Ինչպես մաքրել սալիկները

 

Բաղադրամասեր

  • ¼ բաժակ ջրածնի պերօքսիդ
  • 1 թեյի գդալ հեղուկ օճառ
  • ½ բաժակ սոդա

 



Խառնեք բոլոր բաղադրիչները և պահեք հեղուկը շշի մեջ:

Քիչ քանակությամբ հեղուկ լցրեք խոնավ սպունգի վրա և դրանով տրորեք սալիկը: Այնուհետև պարզաջրեք սովորական մաքուր ջրով:

Եթե սալիկները և դրանց արանքները, կարերը շատ կեղտոտ են, քսեք այդ հեղուկը և թողեք այդպես մնա 10 րոպե: Կրկնեք ևս մեկ անգամ և պարզաջրեք:

Որպեսզի մաքրելուց հետո լոգասենյակը երկար ժամանակ մաքուր մնա, կիրառեք հետևյալ միջոցը: Խառնեք ջուրը և քացախը 1:1 չափաբաժնով, և լցրեք սալիկների ու կարերի վրա, շաբաթը երկու անգամ:



Ամենաընթերցվածը