Սոխը բուժում է կոշտուկները

Դիտումներ 469

Սոխը բուժում է կոշտուկները

Կոշտուկը մաշկի եղջերաթաղանթի սահմանափակ հաստացումն է` երկարատև ճնշման կամ շփումի հետևանքով: 

Ոտքերի ներբանների, մատների, միջմատնային ծալքերի վրա գոյացող կոշտուկները հաճախ ցավոտ են և դժվարեցնում են քայլելը:

Դրանց մակերևույթին գոյացող ճաքերի մեջ կարող են մանրէներ ընկնել, առաջացնել բորբոքում, ֆլեգմոն և այլ հիվանդություններ: 
Բուժման համար հիանալի միջոց է սոխի քամված հյութը, որը կհանգստացնի գրգռվածությունը և հիանալի արդյունքի կտա:

Ընդամենը հարակավոր է հյութը քսել համապատասխան տեղին և թողնել, որ չորանա: 

Ռուսական ժողովրդական բժշկությունն առաջարկում է բուժման համար օգտագործվող բաղադրատոմս, որը կօգնի ազատվել անհարմարավետ և տգեղ կոշտուկներից: 

Սոխից կտրեք մի փոքր հատված, դրեք այն քացախի մեջ և թողեք երկու ժամ մնա: Այնուհետև, սոխի այդ հատվածը դրեք կոշտուկի վրա, ամուր փաթաթեք, որպեսզի չշարժվի: Սոխից քամեք հյութը, հավասար չափաբաժնով խառնեք այն մեղրի հետ: Քնելուց աջաջ լուծույթը քսեք համապատասխան հատվածին, վրան դրեք հաստ թուղթ և փաթաթեք: Հեղուկն ունի քայքայիչ հատկություն, դրա համար կոշտուկի շուրջ գտնվող մաշկին պետք է քսել փափկեցնող քսուկներ կամ վազելին: 

Եթե ոտքի մատների մաշկը կոշտացել է, կարող եք վրան դնել հում սոխ և փաթաթել` թողնելով ամբողջ գիշեր:

Կոշտուկի կանխարգելման նպատակով հարկավոր է հագնել հարմար կոշիկներ, իսկ ֆիզիկական աշխատանքի ժամանակ` թաթմաններ: 



Ամենաընթերցվածը