Փորի փքվածություն. խորհուրդներ

Դիտումներ 1198

Փորի փքվածություն. խորհուրդներ

Steptohealth.ru կայքը գրում է, որ շատերն են մթերք օգտագործելուց հետո կանգնում փորի փքվածության խնդրի առաջ: Փորի փքվածությունը, ինչպես նաև նյութափոխանակության հետ կապված խնդիրները կարող են առաջանալ տարբեր պատճառներով: Կայքը ներկայացրել է մի քանի խորհուրդ դրանից խուսափելու համար:

1. Վստահ եղեք, որ սննդային ալերգիա չունեք: Առաջին հանգամանքը, որ դուք պետք է հստակ իմանաք՝ արդյոք սննդային ալերգիա ունե՞ք, թե՞ ոչ: Դա հեշտ է ստուգել.  պարզապես ուշադրություն դարձրեք, թե ինչպես է ձեր օրգանիզմն արձագանքում տարբեր տեսակի սննդին: Եթե դուք սննդի օգտագործումից հետո փքվածություն կամ ծանրություն եք զգում, ավելի լավ է դիմել բժշկի: Նա կկարողանա պարզել՝ արդյո՞ք ձեր օրգանիզմն ընդունակ է մշակել այդ սնունդը:

2. Առանց շտապելու կերեք: Առանց շտապելու ուտելու արդյունքն իրոք զարմացնող է: Սննդի յուրաքանչյուր կտոր օրգանիզմը շատ ավելի հեշտ է մշակման ենթարկում: Այդ պատճառով էլ ավելի քիչ էներգիա է ծախսում: Երբ արագ եք ուտում, կարող եք չափազանց մեծ կտորներ կուլ տալ, ինչի արդյունքում՝ դրանք մարսելու համար օրգանիզմը ստիպված կլինի ավելի շատ ժամանակ ծախսել, ինչը հանգեցնում է գազերի և նյութափոխանակության հետ կապված տարբեր խնդիրների առաջացման:

3. Սննդակարգում ավելացրեք սննդային մանրաթելեր: Սրանց բացակայությունը սննդակարգում կարող է գազերի առաջացման պատճառ դառնալ: Դրանց բացակայությունը փորկապություն է առաջացնում՝ բոլոր հետևանքներով:

4. Գազավորված ըմպելիքներ մի խմեք: Հաճախ փորի փքվածության պատճառ է դառնում օրվա ընթացքում մի քանի անգամ գազավորված ըմպելիքներ օգտագործելը: Եթե դրանք հաճախ և մեծ քանակով օգտագործեք, դրանց մեջ պարունակվող գազը կառաջացնի ծանրություն, փքվածություն և գազերի առաջացում: Խորհուրդ է տրվում դրանք փոխարինել ջրով և բնական հյութերով:

5. Քիչ աղ օգտագործեք: Մթերքների մեջ նատրիումի չափազանց մեծ քանակը փքվածության առաջացման հիմնական պատճառներից մեկն է: Նատրիում պարունակվում է բազմաթիվ մթերքներում: Խորհուրդ է տրվում մթերքների վրա աղ չավելացնել, քանի որ դրանցից շատերում աղ արդեն պարունակվում է:

6. Կարճատև զբոսանք: Նյութափոխանակության համակարգի հետ կապված խնդիրների լուծման գործում կարող է օգնել կարճատև զբոսանքը:



Ամենաընթերցվածը