Փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի նոր սակագին է գործում

Դիտումներ 240

Փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի նոր սակագին է գործում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը սպառողների համար վաճառվող էլեկտրաէներգիայի նոր սակագներ է սահմանել.

  • 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար 1 կՎտժ-ի համար ցերեկային սակագինը կլինի 33.48 դրամ, գիշերային սակագինը ` 29.48 դրամ,
  • 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար 1 կՎտժ-ի համար ցերեկային սակագինը կկազմի 35.98 դրամ, գիշերային սակագինը՝ 31.98 դրամ,
  • 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագինը սահմանվել է 41.98 դրամ, գիշերային սակագինը՝ 31.98 դրամ,
  • 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագին սահմանվել է 44.98 դրամ` նախկին 46.2-ի դիմաց, գիշերային սակագին` 34.98 դրամ,
  • սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը կլինի 40 դրամ, գիշերային սակագինը` 30 դրամ:

Այսպիսով, սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը փետրվարի 1-ից կնվազի 1.22 դրամով:



Ինֆոգրաֆիկան՝ ըստ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի



Ամենաընթերցվածը