Փետրվարի 4 - ի աստղագուշակը

Դիտումներ 123

Փետրվարի 4 - ի աստղագուշակը

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հաջող օր է: Ուժերի ներհոսք կզգաք, կհասկանաք, որ կարող եք ստանձնել այնպիսի գործեր, որոնցից ժամանակին խուսափում էիք: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ, չեն բացառվում ոչ մեծ կորուստներն ու անհաջող գնումները: Սակայն չեք հուսահատվի, եկամուտները մեծացնելու եղանակ կփնտրեք: Դրանք գտնելու շանսերը շատ մեծ են:

Լավ օր է ռոմանտիկ ուղևորությունների համար: Հիանալի ժամանակ կանցկացնեք սիրելիի հետ, նա նույնպես կվայելի ձեր ներկայությունը: Նրանց, ովքեր հետաքրքիր ծանոթություններ են ուզում հաստատել, խորհուրդ է տրվում նախաձեռնող լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը շատ հաջող կսկսվի: Ներքին ձայնը կհուշի՝ ինչով զբաղվել և որ գործերում կարելի է հաջողությունների հասնել: Հնարավոր են հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր ծանոթություններ: Համախոհներ ու աջակիցներ կգտնեք, կհանդիպեք մարդկանց, որոնք ժամանակի ընթացքում իսկական ընկերներ կդառնան: Բիզնեսի ու ստեղծագործական կյանքի հետ կապված հետաքրքիր գաղափարներ կունենաք:

Օրվա երկրորդ կեսին լավ է նվազեցնել ակտիվությունը, մի փոքր հանգստանալ: Օրվա այս շրջանում տրամադրությունը կարող է փչանալ դատարկ բաների պատճառով: Ընտրողաբար կապեր հաստատեք, շփվեք միայն շատ մոտ մարդկանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մի նյարդայնացեք: Ամենահեշտ օրը չէ հատկապես նրանց համար, ովքեր ինչ-որ կարևոր գործեր են պլանավորել: Ամեն ինչ այնպես չի ընթանա, ինչպես սպասում էիք: Ստիպված կլինեք հարմարվել իրավիճակին, հետաձգել երկար սպասված հանդիպումներն ու գնումները: Հնարավոր են տարաձայնություններ ընկերների հետ, չեն բացառվում գումարի հետ կապված վեճերը:

Եթե հանգստություն ու կենսուրախություն պահպանեք, կզգաք, որ այսօրվա օրն էլ իր դրական կողմերն ունի: Այսպես, օրինակ, այն թույլ կտա շատ բան սովորել, լինել անսովոր վայրերում, ընդլայնել աշխարհայացքն ու փորձառություն ձեռք բերել, որն ապագայում շատ պետք կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հագեցած օր է: Այն շատ իրադարձություններ կբերի, որոնց դժվար կլինի միանշանակ գնահատական տալը: Օրինակ, այն, ինչ հիմա տհաճություն ու թյուրիմացություն է թվում, կարող է լավ փոփոխությունների սկիզբ դառնալ: Մի շտապեք որոշումներ ընդունելիս. հիմա լավ է սպասել ու հետևել իրադարձությունների ընթացքին:

Ցանկալի չէ խորհրդով դիմել նույնիսկ այն մարդկանց, ում կարծիքին սովոր եք վստահել: Կարևոր է նպատակներն ինքնուրույն որոշելն ու գործողությունների պլան մշակելը: Օրը հարմար է պասիվ հանգստի համար: Աշխարհիկ միջոցառումներին մասնակցությունից լավ է հրաժարվել. դրանք հոգնեցուցիչ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հաճելի իրադարձություններ ու նոր հնարավորություններ կբերի: Շատ բան հաջող կստացվի ձեզ մոտ, անհանգստության ու տագնապելու կարիք չկա: Ժամանակ առ ժամանակ կարող են շրջապատի հետ տարաձայնություններ ծագել, սակայն հեշտությամբ կապացուցեք ձեր ճշմարտացիությունը, ընդդիմախոսների վրա լավագույն տպավորությունը կթողնեք:

Լավ պահ է հետաքրքիր գործեր ձեռնարկելու ու սեփական պլաններն իրագործելու համար: Եվ թող մտահղացումների մասշտաբները չվախեցնեն. հեշտությամբ համախոհներ կգտնեք ու նրանց օգնությամբ կհասնեք անհրաժեշտ արդյունքներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ հաջող օր է շփումների համար: Ցանկացած հանդիպում լավ կանցնի: Կարող եք քննարկել կարևոր ու բարդ հարցերը. կկարողանաք որոշումներ ընդունել, որոնք բոլորին ձեռնտու կլինեն: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան: Գրավիչ կլինեք, ու շրջապատը կնկատի դա:

Հնարավոր են հաջողություններ առևտրի մեջ, կարող եք շահավետ գործարքներ կնքել: Հաջող կլինեն գնումները: Ձեռք կբերեք իրեր, որոնց մասին վաղուց էիք երազում: Երեկոն հարմար է հյուրեր ընդունելու և հին ծանոթներին այցի գնալու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Սովորականից ավելի զգայուն կլինեք, կվիրավորվեք դատարկ բաների պատճառով, առանց լուրջ հիմքերի կկասկածեք շրջապատին: Եվ հենց այս պատճառով էլ օրը բարդ կթվա, չնայած այն բանին, որ այն խնդիրներ չի առաջացնի: Տրամադրությունը բարձրացնել կօգնեն հետաքրքիր գործերը: Կարող եք հիշել հին հոբբիի մասին:

Հնարավոր են ոչ մեծ ֆինանսական մուտքեր, չեն բացառվում նվերները, որոնց համար շատ ուրախ կլինեք: Հաճելի անակնկալ կանեք սիրելիին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 



ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Թեթև ու հաջող օր է, որն իր հետ անակնկալներ կբերի: Ժամանակին դժվար ու անհեռանկարային թվացող գործերում հաջողության հասնելու հնարավորություն կունենաք: Հնարամիտ կլինեք, ցանկացած խնդրի հանդիպելիս արագ լուծում կգտնեք: Այսօր ոչ միայն ձեր, այլև շրջապատի համար կկարողանաք լավ բաներ անել:

Կենսական ուժը բարձր կլինի: Չնայած մեծ ծանրաբեռնվածությանը՝ հոգնածություն չեք զգա: Օգտակար կլինի սպորտով զբաղվելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ոչ միանշանակ օր է: Դժվար կլինի մտքերը հավաքելն ու կենտրոնանալը, այդ պատճառով լավ է ոչ մի կարևոր բան չպլանավորել: Հաճախ կսխալվեք գումարի հետ կապված հարցերում, կգերագնահատեք ձեր ֆինանսական հնարավորությունները:

Օրը հարմար է համագործակցության, համատեղ գործողությունների համար: Մտերիմ մարդկանց աջակցությամբ կկարողանաք հաղթահարել խոչընդոտները, լուծել խնդիրները: Հնարավոր են անսպասելի հրավերներ ու առաջարկներ, չպլանավորված ուղևորություններ, որոնք հետաքրքիր կլինեն: Հավանական են ոչ մեծ ու հաջող գնումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսը շատ արդյունավետ կլինի: Մի քանի ժամվա ընթացքում շատ բան կհասցնեք անել: Ճիշտ կընտրեք առաջնահերթությունները, արագ կհասկանաք՝ ինչն է կարևոր, իսկ ինչը՝ ոչ այնքան, ուժերը անիմաստ չեք ծախսի: Կուրախացնեն ընկերների ու լավ ծանոթների հետ հանդիպումները: Ժամանակն ուրախ կանցկացնեք, նոր բաներ կիմանաք:

Երեկոյան մանր թյուրիմացություններ ու խնդիրներ կծագեն, որոնք արագ լուծում կպահանջեն: Ստիպված կլինեք փոխել պլանները, որն էլ ձեզ կհուսահատեցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մի բարկացեք դատարկ բաների պատճառով: Հնարավոր են մանր թյուրիմացություններ, անհաջող համընկնումներ. հանգիստ վերաբերվեք դրանց, լավատեսություն պահպանեք ու զիջող եղեք մտերիմների հանդեպ: Հենց ձեզանից կախված կլինի՝ կկարողանաք խուսափել ընտանեկան տարաձայնություններից, ընկերների հետ վեճերից:

Օրը հարմար է ծանր ֆիզիկական աշխատանքով ու էքստրեմալ սպորտով զբաղվելու համար: Հեռավոր ուղևորությունների լավ է մեկնել լավ խմբով. այս դեպքում դրանք հաճելի կանցնեն ու հոգնեցուցիչ չեն լինի: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

 



ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կզգաք, որ եկել է ժամանակը լուրջ հարցերի մասին մտածելու ու կարևոր որոշումներ ընդունելու համար: Պետք չէ մոռանալ ուշադրություն պահանջող ընթացիկ գործերի մասին: Եթե օրն անցկացնեք երազելով ու ամպերում սավառնելով, ապա ավելի ուշ կզղջաք դրա համար:

Ուշադրություն դարձրեք ընտանիքի անդամներին:Կարող եք ընտանեկան տոն կազմակերպել կամ ուղղակի հաճելի անակնկալ անել մտերիմներից մեկին: Այս ամենը դրական կանդրադառնա հարաբերությունների վրա ու ուրախություն կպարգևի: Երեկոն հաճելի սիրային ժամադրություններ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



Ամենաընթերցվածը