Օրական քանի՞ հատ ընկույզ է պետք ուտել

Դիտումներ 216

Օրական քանի՞ հատ ընկույզ է պետք ուտել

Այն հարուստ է սպիտակուցներով և հագեցված ճարպերով, այդ իսկ պատճառով օգնում է կարգավորել նյութափոխանակությունը:

Դիետոլոգները խորհուրդ են տալիս ընկույզը ներառել սննդակարգի մեջ, սակայն հաճախ մոռանում են շատ կարևոր մի փաստ նշել: Օրական պետք է ուտել խիստ չափավորված քանակությամբ ընկույզ: Այս փաստը հատկապես կարևոր է այն մարդկանց համար, ովքեր խնդիրներ ունեն մարսողության, ավելորդ քաշի հետ, և բոլոր նրանց, ում մոտ ենթաստամոքսային գեղձի և լյարդի խնդիրներ կան:

Ընկույզը հարուստ է ճարպերով

Ընկույզի բաղադրության մեջ մտնող ճարպերը չափազանց օգտակար են: Սակայն պետք է ուտել միայն չափավոր քանակությամբ: Այն բարձր կալորիականությամբ մթերք է, այդ իսկ պատճառով պետք է  քիչ քանակությամբ ուտել: Այլապես, ավելորդ քաշն ապահովված է:

 



Ընկույզը հարուստ է սելենիումով

Եթե փոքր քանակությամբ ընկույզ ուտեք, ապա օրգանիզմ մեծ քանակությամբ սելենիում կներթափանցի: Սելենիումի չարաշահումը կարող է հանգեցնել մկանային ցավերի,  եղունգների փխրունության, մաշկի բորբոքման: Երբեմն սելենիումն ալերգիա է առաջացնում: Ընկույզը լյարդի համար ծանր կերակուր է: Այնպես որ, պետք է զգուշությամբ ընկույզ տալ մինչև 12 տարեկան երեխաներին, որոնց մոտ դեռևս լյարդն ամբողջովին չի ձևավորվել. օրական մի բուռ ընկույզից ոչ ավելի:

 



Ընկույզը պարունակում է դաբաղանյութ (дубильные вещества)

Եթե ուտելուց հետո ժամանակ առ ժամանակ ծանրություն եք զգում, ապա հետևեք կերած ընկույզի չափաքանակին: Սա նշանակում է, որ մեծ քանակությամբ ընկույզ ուտելը ձեզ հակացուցված է, քանի որ ընկույզը դժվար է մարսվում, կարող է ստամոքսի և աղիների աշխատանքը դժվարացնել:

Ընկույզն անհրաժեշտ է մկաններին, խթանում է ուղեղի աշխատանքը, դրական է ազդում մաշկի և մազերի վրա: Կարևոր է, սակայն օրական մեկ բուռ ընկույզը բավական է:



Ամենաընթերցվածը