Օգտակար է, բաց ոչ բոլորին

Դիտումներ 296

Օգտակար է, բաց ոչ բոլորին

Կտավատի սերմերի յուղն ու ճիշտ սննդակարգը կարևոր են, քանի որ կտավատի սերմերը պարունակում են օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուներ, որոնք անչափ անհրաժեշտ են մարդու օրգանիզմին: Սակայն ոչ բոլորին է խորհուրդ տրվում օգտագործել այս յուղը:

Յուղը պարունակում է մեծ քանակությամբ ալֆա-լինոլաթթուներ, որոնք օրգանիզմում վերածվում են այնպիսի թթուների, որոնք հանդիպում են ձկների մոտ:

Ապացուցված է, որ այս ճարպաթթուները դրական ազդեցություն ունեն մի քանի բորբոքային գործընթացների վրա, իսկ կտավատի սերմերը խորհուրդ է տրվում լավ մարսողության, ինչպես նաև՝ ցիկլի դադարի ժամանակ:

Այնուամենայնիվ, ինչպես և այլ հավելումների դեպքում, կտավատի յուղի դեպքում ևս կարևոր կանոն կա: Այն չի կարելի օգտագործել առանց բժշկի խորհրդակցության:

 



Կտավատի սերմերը կարող են դանդաղեցնել մի քանի դեղահաբերի յուրացումը, որոնք նշանակված են բժշկի կղմից:

finelivingadvice.com-ի փոխանցմամբ՝ շաքարախտով տառապող մարդկանց մոտ նույնպես հնարավոր է՝ որոշակի շեղումներ նկատվեն օրգանիզմում: Նրանց համար ավելի լավ է օմեգա-3 ճարպաթթուներ ստանալ ձկներից:

Ինչպես նաև կարևոր է հիշել, որ ասպիրինի և օմեգա-3 ճարպաթթուների միախառնումը կարող է սրտանոթային հիվանդությունների պատճառ դառնալ, այդ իսկ պատճառով լավ կլինի խորհրդակցել բժշկի հետ:



Ամենաընթերցվածը