Լյարդի հիվանդությունների նախանշանները

Դիտումներ 139

Լյարդի հիվանդությունների նախանշանները

Ժամանակակից մարդու կյանքի արագ ռիթմը, արագ ուտելը, վատ էկոլոգիան, անառողջ սննդի ընդունումը և մեծ քանակությամբ ալկոհոլը մեծ վնաս են հասցնում մեր  լյարդին: Լյարդը հրաշք օրգան է, որը մաքրում է մեր օրգանիզմը, ֆիլտրում ու օրգանիզմից դուրս է բերում տարատեսակ տոքսինները, որոնք մենք ստանում ենք անառողջ սննդից:

fithacker.ru-ի փոխանցմամբ՝ երբ լյարդն ուղղակի լցված է տոքսիններով, այն չի կարողանում լիակատար կատարել իր ֆունկցիաները՝ մարսողության կարգավորում, արյան մեջ շաքարի և խոլեստերինի մակարդակի կարգավորում, սպիտակուցի արտազատում:

Հաճախ լյարդի հիվանդությունները գաղտնի են ընթանում՝ երկար ժամանակ իրենց մասին նշան չտալով: Այնուամենայնիվ, գոյություն ունեն մի քանի նախանշաններ, որոնք հուշում են, որ լյարդի հետ ամեն ինչ չէ, որ կարգին է:

Լյարդի հիվանդության նախանշաններ

1. Ընդհանուր հոգնածություն և ախորժակի կորուստ

2. Կղանքի գույնի փոփոխություն

3. Մաշկի վիճակի կտրուկ վատացում՝ կամ չափազանց շատ չորություն, կամ՝ չափազանց շատ յուղոտություն:

 



4. Ուտելուց հետո բերանում դառը համ

5. Յուղոտ կերակուրներ ուտելուց հետո ստամոքսի հատվածում ցավ

6. Աջ կողմից՝ կողոսկրի ներքևի հատվածում ցավեր

7. Մարմնի վրա ճարպուռուցքների՝ լիպոմաների գոյացություն, սա հստակ ազդանշան է, որ լյարդը հոգնել է:

 



8. Լեզվի վրա փառ կամ վերքեր

9. Աչքերի սպիտակ հատվածների դեղնություն

Լյարդի կարևորությունն անգնահատելի է: Այդ իսկ պատճառով ուշադրություն դարձրեք նախանշաններին, որոնք փորձում է ուղարկել լյարդը, երբ իրեն օգնություն է պետք:



Ամենաընթերցվածը