Լավագույն բաղադրատոմսերը՝ դետոքսիկացիայի համար

Դիտումներ 125

Լավագույն բաղադրատոմսերը՝ դետոքսիկացիայի համար

Դետոքսիկացիան կամ օրգանիզմի ընդհանուր մաքրումը չափազանց կարևոր պրոցեդուրա է, որը պետք է կատարել կանոնավոր կերպով: Օրգանիզմ ներթափանցած տոքսինները, մանրէներն ու բակտերիաները խաթարում են օրգանիզմի բնականոն աշխատանքը, այդ իսկ պատճառով պետք է օրգանիզմը հաճախակի մաքրել անցանկալի «հյուրերից»:

Fithacker կայքը ներկայացնում է մի քանի բաղադրատոմսեր, որոնք կօգնեն ձեզ այս հարցում:

1. Խնձոր և դարչին. Խնձորը բարակ կտրատեք, վրան 500 մլ մաքուր ջուր լցրեք, ավելացրեք 1թ/գ դարչինի փոշի, սառեցրեք և խմեք ստացված ըմպելիքն ամբողջ օրվա ընթացքում: Խնձորի և դարչինի համադրությունը կկարգավորի նյութափոխանակությունն ու կմաքրի մարսողական տրակտը:

2. Կիտրոնի հյութ և մեղր. 2 ճ/գ կիտրոնի հյութը խառնեք 200 մլ տաք ջրով, ավելացրեք 1թ/գ բնական մեղր, մի պտղունց աղացած կոճապղպեղ: Ստացված խառնուրդը  խմեք դատարկ ստամոքսին՝ նախաճաշից կես ժամ առաջ: Սա կօգնի մաքրել մարսողական համակարգը, ամրացնել անոթներն ու կենսական էներգիա կհաղորդի:

 



3. Կոճապղպեղի հյութ. Մի փոքր կտոր կոճապղպեղի արմատը (3-4 սմ) մաքրեք կեղևից և մանր կտրատեք, վրան լցրեք 1 լ եռացրած ջուր, հասցրեք եռման և եփեք միջին կրակի վրա 10 րոպե, ապա  հանեք կրակից, դրեք թող սառչի: Սառելուց հետո ավելացրեք  մի պտղունց աղացած դարչին և մի քանի ճաշի գդալ մասրենու օշարակ: Օրվա ընթացքում ընդունեք խառնուրդը 100-150 մլ չափով՝ ուտելուց կես ժամ առաջ: Կոճապղպեղով այս ըմպելիքը կարգավորում է մարսողությունը, նյութափոխանակությունը, ընդհանուր առմամբ ամրացնում է օրգանիզմը: Կոճապղպեղի մասին կարդացեք մեր այլ հրապարակումներում:

4. Բազուկի հյութ. 1 բազուկից, 2 խնձորից, 4 նեխուրից հյութ պատրաստեք և օրական երկու անգամ 1ճ/գ կերեք առավոտյան և երեկոյան՝ ուտելուց կես ժամ առաջ:

5. Վարունգ և նեխուր. Մանր կտրատեք 1 վարունգն ու նեխուրի 1 ձողիկ, ավելացրեք 300 մլ ջուր: Օրվա ընթացքում խմեք ամբողջը, սա հրաշալի է հատկապես բեռնաթափման օրերին:



Ամենաընթերցվածը