Կնոջը կաթսա է նվիրել, որի արժեքն է . . .

Դիտումներ 216

Կնոջը  կաթսա է նվիրել, որի արժեքն է . . .

Եթե դուք կարծում եք, թե Ձեր խոհանոցում ամեն ինչ իդեալական է, ապա, մեղմ ասած, հեռու եք իրականությունից, քանի որ չունեք աշխարհի ամենաթանկ կաթսան: Լուսանկարում պատկերված այս շքեղ կաթսան գնել է ազգությամբ ռուս մի միլիոնատեր՝ իր կնոջ ծննդյան տոնի կապակցությամբ: Կաթսայի բռնակները և կափարիչի բռնակը պատրաստված են 18 կարատ կշռով ոսկուց: 3 բռնակների վրա տեղադրված է մոտ 270 ադամանդ, որոնք հարուստ և ինքնատիպ տեսք են հաղորդում կաթսային:

Ցավոք, այս թանկարժեք կաթսայով չի թույլատրվում ուտեստ պատրաստել, քանի որ այն նախատեսված է միայն մատուցելու համար: Այս էլեգանտ կաթսան արտադրվել է Գերմանիայում՝ «Fissler» ընկերության կողմից. կաթսան արժե մոտ 209.000 դոլար:



Ամենաընթերցվածը