Կենդանակերպի 2 ամենաչար նշանները

Դիտումներ 189

Կենդանակերպի 2 ամենաչար նշանները

Խոյ։ Լավ տրամադրություն ունենալու դեպքում Խոյը հրաշալի ընկեր է։ Նրա հետ ձանձրալի չէ, նա ալարկոտ չէ և պատրաստ է օգնել ձեզ։ Սակայն, եթե Խոյի տրամադրությունը վատ է, և, եթե զայրացնեք նրան, իսկական փոթորիկ կսկսվի։ Խոյերը բռնկուն և կամակոր են լինում, նրանց հետ դժվար է լինում համաձայնել, քանի որ նրանք չեն լսում զրուցակցի տրամաբանական եզրահանգումները։ Այս նշանի ներկայացուցիչ տղամարդիկ հաճախ կարծում են, որ որոշ հարցեր կարելի է լուծել բացառապես բռունցքների օգնությամբ։

Կարիճ։ Սովորական վիճակում Կարիճները հանգիստ են։ Որոշ մարդիկ նրանց կարող են նույնիսկ միամիտ համարել։ Բայց ոչ բոլորին է հայտնի, որ հանգստության դիմակի տակ թաքնված են պարբերաբար փոթորկող ուժեղ էմոցիաներ։ Կարիճները հազվադեպ են ցուցադրում իրենց զգացմունքները՝ գերադասելով դրանք պահել ներսում։ Զայրույթի պահին Կարիճներն իսկապես չար, նույնիսկ դաժան են լինում։



Ամենաընթերցվածը