Կանացի օրգանների հիվանդությունների իրական պատճառները

Դիտումներ 471

Կանացի օրգանների հիվանդությունների իրական պատճառները

Գինեկոլոգիական յուրաքանչյուր հետազոտության ժամանակ, հիվանդանոցներում և բժշկական կետերում ձեզ կպատմեն, որ կանացի օրգանների հիվանդություններն ի հայտ են գալիս պաթոգեն միկրոօրգանիզմների, ընկած իմունիտետի կամ հորմոնային խախտումների պատճառով: Սակայն ոչ ոք ձեզ չի ասի, որ այս բոլոր հիվանդություններն ունեն հոգեբանական ծագում: Եվ միայն ձեր ներաշխարհ հայացք գցելով՝ հնարավոր կլինի հասկանալ, թե ինչո՞ւ է այս կամ այն հիվանդությունն ի հայտ գալիս:

Ձեզ ենք ներկայացնում կանացի օրգանների հիվանդությունների հիմնական հոգեբանական պատճառները

Արգանդը կնոջ ամենազգայուն օրգանն է և յուրաքանչյուր սթրես իր վրա է վերցնում: Այդ իսկ պատառով, երբ վիրավորվում ենք, նեղանում ենք կամ նյարդայնանում, այս ամենն ազդում է անմիջապես արգանդի վրա: Արգանդը ներծծում է բացասական էներգիան, որը կուտակված է ձեր մտքերում, շրջապատում և խոսքերում: Արգանդի հիմնական հիվանդությունները բարորակ, չարորակ գոյացությունները (միոմաներ, ֆիբրոիդներ), բազմաթիվ պոլիպներն ու արգանդի պարանոցի էրոզիաներն են:

Ըստ fithacker.ru-ի՝ ուռուցքները հիմնականում տղամարդու հանդեպ վրավորվածության պատճառ են՝ սկսած հորից՝ վերջացրած ամուսնով: Այդ իսկ պատճառով, եթե արգանդում բարորակ գոյացություններ են հայտնաբերվել, նշանակում է, որ բարի մարդ եք (ԲԱՐորակ բառի մեջ էլ անգամ բարի բառն է արմատը), սակայն չեք կարողանում ինչ-որ մեկին ներել: Հակառակ սեռի, կյանքի և ճակատագրի հանդեպ վիրավորանքն այնքան երկար ժամանակ է նստած ձեզ մեջ, որ հանգեցրել է բարորակ գոյացությունների առաջացման: Ֆիբրոիդը բարորակ գոյացությունների մի տեսակ է, որը նշանակում է, որ ինչ-որ մեկին ատում եք ձեր բոլոր ֆիբրաներով, եթե չհաղթահարեք վիրավորանքն ու չներեք մարդկանց, հնարավոր է, որ բարորակ գոյացությունները որոշ ժամանակ անց վերածվեն չարորակի:

Պոլիպներն այն արցունքներն են, որոնք չեք կարողացել դուրս հանել: Դուք կրկին վիրավորված եք տղամարդկանցից, սակայն նաև խղճում եք ձեզ, չեք հասկանում, թե ինչո՞ւ է ամեն ինչ այսպես, և ինչո՞ւ ձեր բախտը չի բերում: Բուժվելու համար անհրաժեշտ է ներել բոլոր նրանց, ովքեր երբևէ վիրավորել կամ նեղացրել են ձեզ՝ դադարելով խղճալ ձեզ:

Արգանդի պարանոցի էրոզիան կնոջ ինքնասիրահարվածության արդյունքն է: Սա տղամարդկանց հանդեպ վիրավորանքի առաջին փուլն է: Այնպես որ, սրա բուժման ճանապահը նույնն է՝ վանեք ձեզանից բացասական էներգիան և ներեք բոլոր նրանց, ովքեր երբևէ վիրավորել են ձեզ:

 



Կրծքագեղձն այն օրգանն է, որը մայրական բնազդի հետ է կապված: Մայրն իր կրծքով կերակրում է երեխային: Հնարավոր է՝ նաև ամուսնու հանդեպ կապվածություն լինի: Բոլորի մասին հոգ տանելու ու բոլորին կառավարելու, ամեն ինչ ձեր ձեռքերում պահելու ցանկությունն ի հայտ են բերում մաստոպատիաներ, ուռուցքներ և այլ հիվանդություններ: Դադարեցրեք ամեն ինչ կառավարելու մոլուցքն ու փորձեք ամեն ինչին թեթև նայել:

Ձվարաններն արտացոլում են կնոջ ստեղծարար ունակությունները: Այսպես, կնոջ օրգանիզմում դրանք 2 հիմնական գործառույթ են կատարում՝ հորմոնային և վերարտադրողական: Ձվարանների հիվանդություններն ամբողջովին խոսում են այն մասին, որ չեք օգտագործում ձեր ստեղծարար կարողությունները, չեք հավատում ձեր ուժերին, վախենում եք, որ հնարավոր է՝ վատ մայր դառնաք:

Սիրելի կանայք, կարևոր է հիշել, որ կանացի օրգանների ուռուցքներն ու գոյացությունները դատավճիռ չեն: Եվ հայտնաբերելով դրանցից որևէ մեկը՝ պետք չէ դեպրեսիայի մեջ ընկնել և վախենալ, որ դրանք անպտղության կհանգեցնեն: Կարևոր է, որ սկսեք աշխատել ձեզ վրա, ներել, ավելի նուրբ և կանացի դառնալ, այդ դեպքում ոչ միայն՝ առողջ կլինեք, այլև՝ երջանիկ:



Ամենաընթերցվածը