Կանաչ թեյն ու չամիչը՝ սրտանոթային հիվանդությունների դեմ

Դիտումներ 336

Կանաչ թեյն ու չամիչը՝ սրտանոթային հիվանդությունների դեմ

Սրտանոթային հիվանդությունները բավական լուրջ խնդիր է մեր օրերում: Հիպերտոնիան ձգում է արյունատար անոթները, ինչն էլ բարձրացնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը:

Խոլեստերինի բարձր մակարդակը համարվում է սրտանոթային հիվանդություւնների ամենահիմնական պատճառներից մեկը: Սննդի յուղերը, որպես կանոն, կուտակվում են արյունատար անոթների լորձաթաղանթում:

Այս ճարպային կուտակումներն աթերոմա են առաջացնում, որն իր հերթին՝ հանգեցնում է արյունատար անոթի բորբոքումների:

Կարող եք մի քանի միջոցներով կանխարգելել այս ամենի առաջացումը: Նախ՝ որոշակի փոփոխություններ մտցրեք ձեր սննդակարգում: Համոզվեք, որ ձեր սնունդը բավական քանակությամբ հակաօքսիդանտներ է պարունակում:

Ձեզ ենք ներկայացնում հյութի բաղադրատոմս, որը կմաքրի անոթներն ու կկանխարգելի սրտի հիվանդությունները

 



Բաղադրություն

  • 2բթ/գ աղացած կոճապղպեղ
  • 1 բաժակ չամիչ
  • 4 թ/գ կանաչ թեյ
  • 1 լ ջուր
  • 2 ճ/գ մեղր

Չամիչը լցրեք ջրի մեջ, եփեք 10 րոպե:

Հանեք կրակից և ավելացրեք կանաչ թեյը, մեղրն ու կոճապղպեղը: Կափարիչը ծածկեք և կաթսան փաթաթեք տաք շարֆով: Թողեք թրմվի մինչև հաջորդ առավոտ:

Օրական երկու անգամ, ուտելուց առաջ 150-200 գ չափով խմեք այս խառնուրդը:

Չամիչը հարուստ է լուծվող մանրաթելերով, կալիումով և հակաօքսիդանտներով: Սա դրական է ազդում սրտի առողջության վրա: Մանրաթելերը նույնպես խթանում են լեղու դուրս բերումը և իջեցնում են խոլեստերինի մակարդակը:



Ամենաընթերցվածը