Ինչպե՞ս արագ աճեցնել հոնքերը

Դիտումներ 478

Ինչպե՞ս արագ աճեցնել հոնքերը

Գեղեցկության և նորաձեւության աշխարհը զարգանում է: Երեկվա միտումն արդեն այսօր հին է համարվում։

Շատ կանայք մտածում են, թե ինչպես աճեցնել հոնքերը։ Թվում է՝ խնդիրը լուրջ չէ, բայց բարակ գծերով աչքերի շրջանակները վաղուց արդեն նորաձեւ չեն:

Հարկ է միայն հիշել, թե այդպիսի արդյունքի հասնելու համար ինչ միջոցների եք դիմել. անխնա հանել եք ունելիով, ոսկային մազահեռացում կատարել, սափրել և այլն։ Բայց այնպես է պատահել, որ ժամանակակից միտումները կտրուկ փոխվել են, և այժմ շեշտը դրվում է միջին հաստության բնական, թավ հոնքերի վրա։

Կանացի համընդհանուր խուճապը կարելի է հասկանալ, քանի որ մազերի աճեցման շրջանն ամիսներ է տևում, երբեմն՝ տարիներ։ Ի՞նչ անել, եթե ցանկանում եք համապատասխանել նորաձեւությանը եւ խնամված տեսք ունենալ։ Այս հարցում ձեզ կօգնեն ստորեւ թվարկված մի քանի ցուցումները, բայց դրանք պետք է ամեն օր կատարել: Ինչո՞ւ են իմ հոնքերը վատ աճում։ Այս խնդիրը լուծելու համար, պետք է «հասունացնել» դրա արմատը, հետո անցնել ակտիվ գործողությունների: Մազերի վատ աճելու պատճառը միեւնույն հատվածում դրանց պարբերական հեռացումն է։ Մազարմատը դրանից հետո զգալիորեն թուլանում է, իսկ հոնքերը պակասում են։ Կա նաեւ այլ պատճառ. հոնքերը պարբերաբար ներկելը, քանի որ ներկը վնասում է մազի կառուցվածքը։ Այդ պատճառով, եթե դուք համառորեն որոշել եք աճեցնել դրանք, ապա պետք է դադարեցնել ներկել։ Կա նաեւ երրորդ պատճառ. գենետիկորեն ժառանգած հակումը։

Ինչպե՞ս արագ աճեցնել հոնքերը

Սկսենք նրանից, որ մազերի 90 տոկոսն ինքուրույն է աճում, 10 տոկոսը՝ շնորհիվ ամրացնող եւ սնուցող յուղերի։ Այս աշխարհում ամեն ինչ նախապես հարմարեցված է բնության եւ ժառանգական գործոններին։ Բնական ձեւը դրանք կրկին ստանում են 3-4 ամիս, երբեմն՝ 5-6 ամիս անց։ Աճման շրջանում մազերն այս ու այն կողմ են աճում։ Այդ նորմալ է, ամեն ինչ կկարգավորվի, երբ դրանք համապատասխան չափով երկարեն։ Եթե ձեր ջանքերից մեկ ամիս անց անհրաժեշտ հատվածում մազերն այդպես էլ չեն աճում, ապա շարունակելն անօգուտ է։ Հիմնականում այդպես պատահում է այդ հատվածում պարբերաբար հանելու հետեւանքով առաջացած մազարմատների հյուծվածության դեպքում։ Այդ պատճառով պետք է ուժերն այլ կողմ ուղղել. ստվերաներկով, մատիտով շտկում, դաջվածք կամ հոնքերի լիցք։ Եվ այսպես, անցնենք գլխավորին.

1) Հոնքերը պետք է ամեն օր խնամել, կարեւոր գործոն է դիմահարդարման հեռացումը։ Իզուր չէ, որ Մադոննայի կոսմետոլոգն ասում է, որ չի կարելի դիմահարդարումով անկողին մտնել, այդ ծուլությունը կարող է վաղաժամ ծերացման պատճառ դառնալ։ Այս կանոնը հոնքերի վրա ուղիղ ազդեցություն ունի։ Կոսմետիկ միջոցները խցանում են ծակոտիները եւ խախտում մազարմատը։ Ամենօրյա մաքրման համար հարմար է յուղային հիմքով երկշերտ միջոցը։ Միաժամանակ, դիմահարդարումը պետք է մաքրել մազի աճի ուղղությամբ։ Այս միջոցները նաեւ խոնավեցնում են մաշկն ու ամրացնում մազերը։

2) Մենք ամեն օր սանրում ենք գլխի մազերը։ Հոնքերը եւս դրա կարիքն ունեն։ Այս առօրյա արարողությունը կարգավորում է արդեն աճած մազերի արմատների արյան շրջանառությունն ու խթանում մազերի աճը։

3) Ինչպե՞ս աճեցնել մազերը հարցի պատասխանը թաքնված է վերեւում. ավելի արագ աճի համար պետք է օգտագործել մազերի խնամքի արդեն գոյություն ունեցող միջոցներ։ Օրինակ՝ մազերը լվանալու ընթացքում հոնքերին մի քիչ բալզամ քսեք։ Այդ մազերը պաշտպանիչ շերտով կծածկի, ինչն էլ հետագայում կպաշտպանի արտաքին վնասակար ազդեցություններից, կսնուցի եւ կխոնավեցնի։

4) Մարմնի եւ դեմքի սքրաբ օգտագործելիս մի մոռացեք նաեւ հոնքերի հատվածի մասին, դրանց նույնպես անհրաժեշտ է այդ գործողությունը։ Այդ հեռացնում է մաշկի մեռած բջիջները, խթանում նյութափոխանակությունը, ինչն էլ նոր աճած մազերին օգնում է արագ դուրս գալ։ Չի կարելի ուժեղ տրորել, դուք կարող եք կորցնել վնասել մնացած մազերը, քանի որ այդ հատվածում մաշկը շատ նուրբ է։

5) Եթե դուք դրանց անհրաժեշտ սնուցում չտաք, ապա երկար կսպասեք աճին ու երկարելուն։ Եվ այսպես, «միանգամից երկու նապաստակ սպանելու» լավագույն միջոցը յուղերով ու վիտամիններով սնուցող մերսումն է՝ նուշի, կռատուկի, դդումի, ցորենի ծիլերի յուղով ու А եւ Е վիտամիններով։

Աճն ավելի ակտիվ խթանելու համար, պետք է նաեւ հետեւյալ բաղադրիչներն օգտագործել. կարմիր պղպեղ, դարչին, սոխ կամ սխտոր։ Դրանց տաքացնող ազդեցությունը գրգռում է, ակտիվացնում եւ «արթնացնում» մազարմատներն ու այն սկսում է աճել, միաժամանակ, ամրացնում հին մազերը։ Պետք է ընդամենը մեկ կաթիլ յուղ լցնել, համեմել դարչինով կամ կարմիր պղպեղով, խառնել եւ երկու րոպե մերսել։ Արդյունքն ակնհայտ կլինի արդեն մի քանի շաբաթ անց՝ կաճեն այնտեղ, որտեղ չէին աճում։ Բայց պետք է շատ զգույշ լինել, որպեսզի այս այրող խառնուրդը չընկնի աչքի մեջ։

 



6) Հոնքերն արագ երկարացնելու գլխավոր ցուցումը հետեւյալն է. ձեռք մի տվեք ունելիին։ Մինչեւ հոնքերի մազերն անհրաժեշտ երկարության չհասնեն, պետք է թերությունները քողարկել մատիտով, ստվերաներկով, հատուկ դիմափոշով եւ այլն։

7) Ձեռք բերեք եղունգների եւ մազերի համար վիտամինային կուրս, առանց ծուլանալու խմեք այն։ Միաժամանակ ուշադրություն դարձրեք սննդակարգին, կարգավորեք այն։ Եթե դուք երազում եք գեղեցիկ հոնքերի մասին, ապա կարգավորեք առաջնահերթությունները, քանի որ արագ սնունդը, յուղոտ եւ չափից շատ կալորիականությամբ սնունդն այնտեղ չեն հասնում։ Դրանց պետք է փոխարինեն բանջարեղենը, մրգերը եւ այն մթերքները, որոնք պարունակում են վիտամին А, В 12 եւ Е։ Դրանց շնորհիվ մազերի աճն արագանում է, իսկ կառուցվածքը նկատելիորեն լավանում եւ ամրանում։ Այս վիտամինները դուք կարող եք ստանալ ձկնեղենից, տավարի թարմ մսից, ցորենի ծիլերից, մանգոյից, կաթից, խնձորից, ստեպղինից, ձիթապտղի եւ արեւածաղկի ձեթից։

8) Նրանք, ովքեր որոշել են հոնքերի աճը խթանող հատուկ միջոցներ ձեռք բերել, անհրաժեշտ է ծանոթանալ դրանց բաղադրությանը։ Դրանցից շատերը հորմոններ են պարունակում. պրեդնիզալոն, կորտիզոլ եւ սինթեզված էստրոգեն, որոնք իսկապես «կատարում են իրենց գործը», դուք կհասնեք արդյունքի, բայց ոչ բոլորը կարող են այդ ընդունել։ Տվյալ միջոցները մազերին քսում են օրական երկու անգամից ոչ ավելի, եւ եթե անգամ մենք աճեցնում ենք մազերը, պետք չէ խնայել թարթիչների պարագայում։

9) Կոսմետիկ միջոցներ արտադրող ճանաչված ընկերությունները գիտեն հոնքերն արագ աճեցնելու եւ լավ տեսք ունենալու բաղադրատոմսը, այդ պատճառով թարթիչների «բազմաֆունկցիոնալ» սեւաներկ են թողարկում։ Դրանք անհրաժեշտ երանգ են հաղորդում ոչ միայն թարթիչներին, այլեւ հւնքերին՝ միաժամանակ մազերը սնուցելով վիտամինային համակարգով։ Որպես կանոն, դրանց բաղադրության մեջ խոնավեցնող միջոցներ, ինչպես նաեւ ֆիտոհորմոններ կան։

10) Առավել հայտնի են տարբեր շիճուկները, որոնք պարունակում են վիտամիններ, տարբեր էքստրակտներ, պրոտեին եւ այլն։ Սովորաբար դրանք մերսող շարժումներով են քսում՝ նախապես լավ մաքրելով մաշկը։ Քսում են գիշերը եւ լվանում են միայն առավոտյան։

 



Ինչպե՞ս աճեցնել հոնքերըեթե մազարմատն արդեն մահացած է

Հոնքերն արագ եւ առանց հետեւանքների աճեցնելու խնդրին պետք է լուրջ վերաբերվել, իսկ այդ նշանակում է, որ պետք է դիմել լավ կոսմետոլոգի կամ տրիխոլոգի։ Բժիշկը կբացահայտի, մնացե՞լ են արմատները, թե՞ ոչ։ Եթե դրանք չկան, ապա անհրաժեշտ է օգտվել բավական հայտնի՝ հոնքերի արհեստական աճեցման միջոցից։ Սովորաբար այդ գործողությունը կատարվում է կոսմետիկ սրահներում, բայց որոշ աղջիկներ արդեն համարձակվել են այդ տնային պայմաններում անել։ Այդ բարդ չէ, պետք է վերին կոպը մաքրել յուղից՝ հաշվի առնելով մաշկի տեսակը, նշել անկյուններն ու այնտեղ հատուկ սոսինձ լցնել։ 10 վայրկյան անց սոսինձը չորանում է, եւ այդ ժամանակ պետք է անցնել ամրացնելուն։ Անհրաժեշտ է սկսել կոր հատվածից, զգուշորեն դնել մազերն ու ամուր լինելու համար փոքր-ինչ սեղմել։ Գործողությունից հետո հեռացնել սոսնձի մնացորդները։ Նյութն ընտրելիս անհրաժեշտ է նախապատվությունը տալ լատեքսին, այն բավական փափուկ ու էլաստիկ է, ինչն էլ հարմար է աշխատելու համար։ Ցանկացած դեպքում այս գործողությունը հատուկ նորարարություններ է պահանջում, այնպես որ խորհուրդ է տրվում մեկ անգամ կոսմետիկ սրահ այցելել։

Եթե որոշել եք արհեստական աճեցում կատարել, անպայման ճշտեք այս գործողությունների բոլոր մանրամասները, օրինակ, արդյո՞ք մասնագետը հիպերալերգեն սոսինձ է օգտագործում եւ այլն։ Այդպիսի մի քանի սեանսից հետո կարող եք մոդելավորել հոնքերը, որոնք չեն տարբերվի բնական մազերից։ Բոլորին հաջողություն եւ համբերություն։



Ամենաընթերցվածը