Ինչ տեղի կունենա, եթե օրական 3 բաժակ սուրճ խմեք

Դիտումներ 248

Ինչ տեղի կունենա, եթե օրական 3 բաժակ սուրճ խմեք

Սուրճը շատերի օրվա անբաժանելի մասն է կազմում: Այնուամենայնիվ, որոշ մարդիկ պնդում են, որ սուրճը վնասակար է առողջությանը: Steptohealth կայքը պնդում է, սակայն, որ սուրճը ոչ միայն վնասակար չէ, այլև՝ շատ օգտակար է, հատկապես՝ լյարդի համար:

Որոշ մարդիկ առհասարակ հրաժարվում են սուրճ խմել, քանի որ վստահ են, որ այն բացասաբար է անդրադառնում առողջության վրա:

Վերջերս արված հետազոտություններն ապացուցել են, որ սուրճի ամենօրյա օգտագործումը դրական է ազդում մեր առողջության վրա: Երկար տարիներ շարունակ շատերը խուսափում էին սուրճի օգտագործումից՝ գոյություն ունեցող տարաձայնությունների պատճառով:

Իրոք, հաճախ որոշ աղբյուրներում կարելի է կարդալ, որ սուրճը վնասակար է առողջությանը: Սակայն, ինչպես գիտնականներն են պնդում, սուրճի օգտագործումը շատ էլ օգտակար է առողջությանը:



Հետազոտությունները ցույց են տվել, որ սուրճն օգնում է մի շարք հիվանդություններ բուժելու հարցում, օրինակ՝ շաքարախտ, Ալցհեյմերի հիվանդություն, Պարկինսոնի հիվանդություն, և այլն: Սակայն այսքանով սուրճի օգտակարության ցուցակը չի սահմանափակվում:

Վերջերս «Hepatology» ամսագրում տպագրվել էին Բետեսդա քաղաքի (ԱՄՆ, Մերիլենդ նահանգ) քաղցկեղի ազգային ինստիտուտի կողմից արված հետազոտության արդյունքները, որոնց համաձայն՝ սուրճը դրական ազդեցություն ունի լյարդի վրա:

Մեկ այլ հետազոտության արդյունքում պարզվել է, որ սուրճի օգտագործումը նվազեցնում է հյուսվածքներում գոյացությունների առաջացման ռիսկը: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ կոֆեինը, սուրճի միջոցով օրգանիզմում հայտնվելու դեպքում, նվազեցնում է ֆիբրոզը՝ լյարդի ճարպային հեպատոզի ժամանակ:

Չնայած հետազոտությունների արդյունքներին, այնուամենայնիվ, գիտնականները պնդում են, որ շարունակելու են ուսումնասիրություններն ու փորձելու են գտնել սուրճի դրական ազդեցությունները մարդու օրգանիզմի վրա:



Ամենաընթերցվածը