Հունվարի 17 - ի աստղագուշակը

Դիտումներ 112

Հունվարի 17 - ի աստղագուշակը

Խոյ

Օրը Խոյերին տրամադրում է աշխատանքային գործընթացի, որին կարելի է անցնել հենց առավոտից: Հնարավոր են փոփոխություններ ծառայողական ցուցումներում, կադրային տեղափոխություններ: Չի խանգարի աշխատանքների ծրագիրը վերանայել, պայմանագրի կամ այլ կազմակերպչական փաստաթղթի մեջ հստակություն մցտնել, ուշադրություն հատկացնել ժամանակի, գործառույթների, ռեսուրսների բաշխմանը: Օրը կարևոր կլինի, եթե գործ ունեք կենդանիների հետ:

Ցուլ

Ցուլերի համար օրը բարենպաստ է, եթե պատրաստակամ են չափավորելու պահանջները, հաշվի նստելու փոփոխված հանգամանքների և ուրիշի դիրքորոշման հետ: Նոր համաձայնություններ արժե կնքել ժամանակավոր հիմունքով: Որպեսզի պահպանեք պայմանավորվածությունը, հնարավոր է ստիպված լինեք գնալ ձեզ համար ոչ շահեկան զիջումների, հրաժարվեք ձեր օրինական արտոնությունների մի մասից: Ծնողներին խորհուրդ չի տրվում արհամարհել երեխաների բառերը:

Երկվորյակ

Երկվորյակներին այսօր խորհուրդ է տրվում զբաղվել առողջությամբ, կենցաղով կամ ավելի լրջորեն զբաղվել ծառայողական գործերով: Հնարավոր է ստիպված լինեք զանգ կատարել, նամակ գրել, կապ հաստատել: Բացառված չէ, որ մոտակա շաբաթներին պարտականությունների ցուցակում հայտնվեն ոչ ամենահաճելի գործերը և շփումները: Հնարավոր է սերտ շփում գործընկերներից մեկի հետ: Հիվանդության դեպքում արժե այցելել բժշկի:

Խեցգետին

Խեցգետիններն այսօր կարող են միանալ տեղակատվական նոր աղբյուրի, ծանոթություն հաստատել, ուղևորություն կատարել, նոր ուսումնաճանաչողական կամ հետազոտական փուլ սկսել: Առավել արդյունավետ կլինի առավոտը: Հնարավոր է սերտ շփում ազգականներից, հարևաններից, գործընկերներից մեկի հետ: Կազմակերպչական և բյուրոկրատական դժվարությունները հաղթահարելի են կարգապահության, ճշգրտության, պատասխանատվության պարագայում:

 



Առյուծ

Առյուծներին խորհուրդ է տրվում հրաժարվել հապշտապ գնումներից և վճարումներից: Գումարային գործողությունները մանրկրկիտություն և վերահսկողություն են պահանջում: Հնարավոր է մոռացկոտություն: Ֆինանսական սահմանափակումը թույլ չի տա շատ ծախսել: Ավելի լավ է հրաժարվել հագուստ և կոշիկ գնելուց, այլապես ձեռքբերած իրերը կարող են լավագույն որակի չլինել: Արժե ուշադիր լինել մթերք կամ դեղորայք գնելիս:

Կույս

Կույսերն այսօր շփվող են, հնարավոր է որոշակի մարդու հետ շփվելու հետաքրքրություն: Օրը հարմար է գործնական խորհրդատվությունների համար: Ավելի դժվար է ռոմանտիկ և ընտանեկան հարաբերությունները կարգավորելը, անձնական հարցերը և կենցաղը կարող են ավելի նուրբ քաղաքականություն պահանջել: Դեպքերի ընդհանուր զարգացումը խոստանում է բավարարում որոշ ոլորտներում և հիասթափություն՝ մյուսներում:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ է տրվում հրաժարվել նախաձեռնություններից և չափից դուրս հանրայնությունից: Այսօր ձեզ ինչ-որ բան կարող է թելադրել խիստ շրջանակներ, ժամանակավորապես կրճատել ձեր հնարավորությունները և դանդաղեցնել ծրագրերը: Չի խանգարի ֆինանսական վիճակի վերաիմաստավորումը, կարող են մանր ծախսեր պահանջվել: Նույնիսկ եթե իրադրությունը կամ զրուցակիցը տրամադրում են վստահության, չարժե կրճատել հեռավորությունը:

Կարիճ

Կարիճներին աստղերը խորհուրդ են տալիս ավելի բծախնդրորեն կազմել ապագայի ծրագրերը և չշտապել դրանք հաստատելու գործում: Վերլուծություն և շտկում կարող է պահանջվել ինչպես ձեր անձնական մտադրություններին, այլև կոլեկտիվ ծրագրերին, որոնց ներգրավված եք: Ձեր ուժեղ կողմերից կլինի դիտունակությունը, քննադատականությունը, ինտուիցիան և հաշվարկը համակցելու ունակությունը: Ցանկալի է խուսափել խոշոր գնումներից:

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ է տրվում մտածել պահի թելադրած նոր նպատակների և այն եղանակների մասին, որոնցով կարելի է հասնել դրանց: Բացառված չէ գաղտնի հաձնարարություն ղեկավարությունից կամ առանց վկաների զրույցի հրավեր: Ավելի լավ է հետաձգել արմատական որոշումը, առանցքային փաստաթղթի ստորագրումը, պատասխանատու ընտրությունը: Օգտակար կլինի խորհրդակցել իրազեկ մարդու հետ: Հնարավոր է անձնական խորհրդատուի կարիք զգաք:

 



Այծեղջյուր

Այծեղջյուրները կարող են անցնել ծանոթ ռեժիմին, վերադառնալ սովոր պայմաններին: Սակայն չարժե թուլացնել ինքնատիրապետումը, հրաժարվել նախազգուշական խելամիտ միջոցներից, քանզի իրավիճակը դեռևս հեռու է իդեալականից: Անվտանգ չէ ինչ-որ մեկին ամբողջությամբ վստահելը: Բարձր զգոնություն պետք կգա նոր գործընկերների կամ ղեկավարության հետ շփման մեջ: Արժե ավելի ուշադիր զննել օրենքները, ցուցումները:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել գործնական նրբություններին, որոնք կարող են կա՛մ արագացնել անհրաժեշտ իրադարձությունները, կա՛մ խանգարել դրանց: Բացառված չէ, որ քննարկվեն արդեն ծանոթ թեմաներ՝ կապված բժշկական կամ տեխնիկական սպասարկման, վերանորոգման աշխատանքների, փաստաթղթերի հավաքման, հաշվետվության վարման, ֆինանսավորման հետ:

Ձկներ

Ձկներին խորհուրդ չի տրվում հրաժարվել երկխոսության, ծանոթության հրավերից, խորհրդատվություն կամ գաղտնի տվյալներ ստանալու հնարավորությունից: Միևնույն ժամանակ, ավելի լավ է խուսափել անդառնալի որոշումներից, օրինակ՝ պայմանագրի կնքումից, ուրիշի գործողությունների համար ձեզ վրա պատասխանատվություն վերցնելուց: Աստղերը խորհուրդ են տալիս չտրվել գայթակղություններին, հատկապես, եթե դրանք կասկածելի, հակաօրինական բնույթե են կրում:



Ամենաընթերցվածը