Հունվարի 11 - ի աստղագուշակը

Դիտումներ 272

Հունվարի 11 - ի աստղագուշակը

Խոյ

Խոյերն այսօր կզբաղվեն մանրուքներով՝ զարգացնելով նախօրեի թեմաները: Օրը հարմար է խորհրդակցությունների, համարժեք տարբերակների քննարկման, կանոնների և ցուցումների ճշգրտման, փաստաթղթերի և ստորագրությունների հավաքման համար: Կարող են վերջապես փակվել բյուրոկրատական հարցերը: Քննարկման և մտորումների թեմա կարող է դառնալ ընտանի կենդանիների խնամքը: Ատյաններ այցերը և զանգերն ավելի արդյունավետ կլինեն օրվա առաջին կեսին:

Ցուլ

Այսօր Ցուլերի մեծամասնությունը լավ կկողմնորոշվեն իրադրությունում, մտորումների հարուստ սնունդ կունենան: Կհաղթահարվեն վախերն ու տագնապները, խճճված իրավիճակում համապատասխան փոխզիջում կգտնվի: Գրական, դասավանդողական, հետազոտական աշխատանքում կարող եք մեծ ուշադրություն հատկացնել դետալներին, ընտրություն կատարել: Եթե ընտրությունը վերաբերում է հարաբերություններին, կարելի է ապավինել սրտին և ինտուիցիային:

Երկվորյակ

Երկվորյակներն այս օրը կանցկացնեն ինտենսիվ մտորումներում, ինտելեկտուալ աշխատանքի կամ մտերիմների հետ շփման մեջ: Մինչ գիշեր հնարավոր են տատանումներ տարբերակների միջև: Կարող է մեծ նշանակություն ունենալ ծնողների, տնեցիների կարծիքը: Հնարավոր է լուծվի տեղափոխության, անշարժ գույքի վաճառքի, վարձակալման կամ գնման հարցը: Լարված աշխատանք է սպասվում ուսանողներին, հետազոտողներին, դասախոսներին:

 

 

Խեցգետին

Խեցգետինների մոտ օրը կարող է սկսվել նամակագրությունից, նորությունների կամ հաստատումների սպասումից: Հնարավոր է աչքին ընկնի մի բան, որը կօգնի կողմնորոշվել: Այցի, խորհրդատվության, ուղևորության, ուսման մեջ խորասուզվելու համար ավելի լավ է ընտրել օրվա առաջին կեսը: Ենթարկվելու սովոր Խեցգետիններին աստղերը հիշեցնում են, որ ժամանակն է հավասար երկխոսություն վարելու: Արժե հայտարարել ձեր գործընկերային իրավունքների մասին:

 



Առյուծ

Առյուծներին խորհուրդ է տրվում օրը հանգիստ ռեժիմով անցկացնել: Շատերն այսօր չեն կարող պարծենալ ո՛չ յուրօրինակ բացահայտումներով, ո՛չ էներգիայի առատությամբ: Հնարավոր են տատանումներ՝ կապված գործնական նրբությունների հետ: Չարժե տրվել ժամանակից շուտ ռեսուրսներն օգտագործելու, զրույցի բռնվելու, ցանկալի միջավայրում հայտնվելու գայթակղությանը: Եթե ձեզ դժվար է նստել առանց գործի, նախապատվությունն արժե տալ ավարտական միջոցառումներին:

Կույս

Օրվա ընթացքում Կույսերը կհաղթահարեն վախերի և կասկածների մնացորդները: Արժե հետևել ձեր խոսքերին և պահվածքին, ցանկացած երկիմաստություն կարող է լինել ոչ ձեր օգտին: Ավելի լավ է սպիտակ բծեր չթողնել կենսական կարևոր հարցերում: Միևնույն ժամանակ, արժե համակերպվել այն փաստի հետ, որ որոշ երկխոսություններում, երկրորդ կողմի մեղքով, կպահպանվի ինտրիգը: Իմաստ չունի հին սխեմաներով նոր բանավեճեր սկսել:

Կշեռք

Կշեռքները կարող են ամփոփել արդյունքները, կարգավորել փաստաթղթերի հարցը, հավաքել մտքերը, ավարտել որոնումները, ազատվել ավելորդ մտավոր բեռից, կեղծ գաղափարներից, անպետք կապերից: Եթե առջևում կարևոր միջոցառում է, արժե ևս մեկ անգամ մտածել այլընտրանքային երթուղու, խնդիրների դեպքում հետդարձի ճանապարհի մասին: Եթե ծրագրում եք խիստ զբաղվածություն կամ երկար ուղևորություն, արժե մեկին հանձնարարել հետևել ձեր տանը:

Կարիճ

Շատ Կարիճների մտքերն այսօր զբաղեցնում են ապագայի ծրագրերը: Դետալները կարող են ընդհանուր պատկերից կարևոր դուրս գալ, ավելի շատ հետաքրքրություն և ինտրիգ առաջացնել: Բացառված չեն զուգահեռ գծերն անձնական կյանքում, ստեղծագործական ծրագրերում: Եթե ինչ-որ բան ձեզ հանգիստ չի տալիս, չարժե ժամանակից շուտ հանձնվել, կարելի է որոնման, համաձայնության ևս մեկ փորձ կատարել: Հնարավոր է կարողանաք պահպանել ընտրության հնարավորությունը:

Աղեղնավոր

Աղեղնավորները ստիպված կլինեն լսել ղեկավարության, վերադաս ատյանների կարծիքը: Չարժե սպասել միանշանակ լուծումների: Ցանկացած վճիռ կարող է վերջնական չլինել: Բացառված չէ, որ ձեր բառերն այնքան էլ ճիշտ չհասկացվեն, որոշ ձեր հետաքրքրություններ արհամարհվեն, իսկ սպասելիքներ՝ չիրականանան: Եթե շատ հարցեր են մնացել անպատասխան, աստղերը խորհուրդ են տալիս համակերպվել դրա հետ: Հնարավոր է, որ դա ունենա իր օգուտները:

 



Այծեղջյուր

Այծեղջյուրները հաջողությամբ գլուխ կհանեն առաջադրանքի առավել բարդ հատվածից և հիմնական ուշադրությունը կուղղեն հետաքրքիր դետալներին: Շատ իրերի վրա հայացքը պայմանավորված կլինի վերջին իրադարձություններով: Հավելյալ տվյալները ոչ այնքան կազատեն ձեզ անորոշությունից, որքան առիթ կտան երևակայության խաղի համար: Կարևոր նոր գործերով ավելի լավ է չզբաղվել: Եթե վաղը ձեզ կարևոր քայլ է սպասվում, արժե ազատվել կպչուն մտապատկերներից:

Ջրհոս

Ջրհոսների ուշադրությունը կզբաղեցնեն դետալները: Առավել հետաքրքիր և ճանաչողական կարող է դառնալ գործի թաքնված հատվածը: Ձեզ կարող են հետաքրքրել ինչ-որ մեկի շարժառիթները կամ վարպետության գաղտնիքները: Ծանոթ սցենարում կգրավեն ոչ ակնհայտ մանրամասները: Եթե ջանասեր աշակերտ կամ բարեխիղճ հետազոտող եք, կարող եք գտնել պակասող դետալը, որի շնորհիվ կստանաք ընդհանուր պատկերը:

Ձկներ

Ձկներն այսօր հնարավորություն ունեն երկխոսության, այդ թվում՝ վերջնական զրույցի: Շատերը հակված կլինեն խուսափել ուշացած հանդիպումներից և բացատրություններից: Դա արդարացված է, եթե հարաբերություններն իրենց սպառել են, և հեռանկարներ չկան: Սակայն աստղերը հուշում են, որ չարժե հրաժարվել շահավետ կապերից: Ամուսինները, սիրահարները, գործընկերները պահպանում են հաշտվելու և միմյանց դիրքորոշումները ճշտելու հնարավորությունը:



Ամենաընթերցվածը