Հին ճապոնական բաղադրատոմս

Դիտումներ 144

Հին ճապոնական բաղադրատոմս

Ճապոնացի կանանց մեծ մասը բրինձն օգտագործում է՝ որպես երիտասարդության հրաշալի միջոց: Բրինձը հարուստ է լինոլաթթուներով, որոնք խթանում են կալոգենի արտազատումը, որը շատ արդյունավետ է կնճիռների դեմ պայքարի հարցում:

Սքվալենը, որն առկա է բրնձի բաղադրության մեջ, մաշկը պաշտպանում է արևի ճառագայթներից: Բացի այդ, բրինձը հարուստ է վիտամին E-ով, որը պաշտպանում է սիրտն ու նվազեցնում խոլեստերինի մակարդակը:

Շատերը չգիտեն, որ բրինձն իսկապես հրաշքներ է գործում, սակայն ճապոնացիները վաղուց բացահայտել և օգտագործում են այս կախարդական մթերքը:

Բրինձը շատ օգտակար է մեր մաշկի համար: Դիմակը, որն առաջարկում է non-stophealthy.com-ը, շատ հեշտ է պատրաստվում: Այս դիմակի բաղադրատոմսը ճապոնացիներին հայտնի է դեռևս հնագույն ժամանակներից: Պատրաստման համար ձեզանից կպահանջվի 1ճ/գ կաթ, 1ճ/գ մեղր և 3ճ/գ բրինձ:

Պարզապես խաշեք բրինձը, քամեք և ջուրը մի կողմ դրեք: Բրնձին ավելացրեք 1ճ/գ գոլ կաթը, թողեք մի փոքր գոլանա, խառնուրդին ավելացրեք մեղրը: Ամբողջը լավ խառնեք:

Ստացված դիմակը քսեք չոր դեմքին և թողեք մնա մինչև չորանալը: Ապա լվացեք դիմակը բրնձի ջրով:

Այս ջուրը մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ է պարունակում: Խոնավեցնում է մաշկն ու լավացնում է արյան շրջանառությունը: Սա օգնում է ազատվել տհաճ կնճիռներից և բորբոքումներից:

Դիմակը պետք է դնել շաբաթը մեկ անգամ:



Ամենաընթերցվածը