Հայտնի է կազմվածքի համար ամենավտանգավոր տարիքը

Դիտումներ 117

Հայտնի է կազմվածքի համար ամենավտանգավոր տարիքը

Բրիտանական դիետիկ Forza Supplements ընկերության աշխատակիցները հետազոտությամբ պարզել են կազմվածքի համար ամենավտանգավոր տարիքը:

Նրանք ուսումնասիրել են հազարավոր մարդկանց տվյալներ՝ հաշվի առնելով նրանց քաշի փոփոխությունները, սնունդը, կողակցի հետ հարաբերություններն ու աշխատավայրում անցկացրած ժամանակը:

Պարզվել է, որ ավելորդ կիլոգրամներ հավաքելու տեսանկյունից կանանց ամենավտանգավոր տարիքը 35-40 տարեկանն է, իսկ տղամարդկանց դեպքում՝ 40-45-ը, պիկը համընկնում է 38 և 44 տարեկան ժամանակին, համապատասխանաբար:

 

Կանանց 34%-ը ավելորդ կիլոգրամներ է հավաքում երեխաների ծննդից անմիջապես հետո, իսկ 32%-ը՝ ամուսնությունից հետո: Տղամարդկանց 22%-ը ավելորդ քաշ է հավաքում ամուսնալուծությունից հետո սթրեսի հետևանքով:



Ամենաընթերցվածը