Գումարը դրամապանակ բերելու միջոց

Դիտումներ 127

Գումարը դրամապանակ բերելու միջոց

Greatpicture.ru կայքը գրում է, որ գոյություն ունի մեթոդ, որը հնարավորություն է տալիս ֆինանսական միջոցներ կուտակել։ Լուրջ կամ անլուրջ վերաբերվելը յուրաքանչյուրի մոտեցման խնդիրն է։ Մեթոդը հետևյալն է. այն պետք է սկսել ամսվա առաջին օրը։

Առաջին օրը հարկավոր է մի կողմ դնել մի ռուբլի, երկրորդ օրը՝ երկու, երրորդ օրը՝ երեք։ Անհրաժեշտ է նույն տրամաբանությամբ շարունակել գումար ետ գցելը մինչև տվյալ ամսվա ավարտը։ Թույլ չի տրվում խախտել այս պայմանները։ Արդյունքում՝ հավաքված գումարը կկազմի 465 ռուբլի։ Եթե գումարը հավաքում եք ընտանիքի համար, ընտրեք 30 օրից բաղկացած ամիս։ Եթե գումարը հավաքում եք ձեզ համար, ընտրեք ամիս, որ բաղկացած է 31 օրվանից։ Ամսվա ավարտին կհավաքվի 496 ռուբլի. դրան ավելացրեք ևս 4 ռուբլի։ Արդյունքում՝ կստացվի 500 ռուբլի։ 5-ը հաղթողի թիվ է։

 



Կարևոր է. հավաքված գումարը հարկավոր է դնել հատուկ դրա համար նախատեսված առանձին վայրում։ Երբեք չի կարելի այս գումարը ծախսել, դրանով որևէ բան գնել։ Դա նախատեսված է կյանք գումար բերելու համար։  Իհարկե, կարելի է նշված գումարը միանգամից մի կողմ դնել, սակայն, ըստ այս մեթոդի, դա այնքան էլ արդյունավետ չի լինի։



Ամենաընթերցվածը