Գիտնականները պարզել են Լուսնի նվազագույն տարիքը

Դիտումներ 294

 Գիտնականները պարզել են Լուսնի նվազագույն տարիքը

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները հաշվել են, որ Երկիր մոլորակի բնական արբանյակը՝ Լուսինը, 4.51 միլիարդ տարեկան է։ Այս մասին հաղորդում է համալսարանի կայքը։

Այսպիսով՝ գիտնականները պարզել են, որ Լուսինն ավելի մեծ է, քան նախկինում ենթադրվում էր։ Տարբերությունը կազմում է 40-ից 140 միլիոն տարի։ Հետազոտողները նման եզարահանգման են եկել՝ վերլուծելով ցիրկոնի պարունակությունը, որը բերվել է բնական արբանյակից 1971թ․ ամերիկյան «Ապոլոն-14»-ի կողմից։ Գիտնականների խոսքով՝ ցիրկոնն «ամենալավն է պահպանում երկրաբանական պատմությունը»։

 



Վերջին հետազոտության համաձայն՝ Լուսինը հայտնվել է Արեգակնային համակարգի ծնունդի շուրջ 60 միլիոն տարի հետ։



Ամենաընթերցվածը