Ֆրանսիացի մայրիկների 10 զարմանալի կանոնները

Դիտումներ 115

Ֆրանսիացի մայրիկների 10 զարմանալի կանոնները

Ֆրանսուհիներն ունեն սիրած արտահայտություն. «Իդեալական մայրեր գոյություն չունեն»:

Պամելա Դրուկերմանը 3 երեխաների մայր է և գրող, ով գրել է «Ֆրանսիացի երեխաները կերակուրը չեն թքում» բեսթսելլերը: Այս գրքում նա պատմում է, թե ինչու են ֆրանսիացի երեխաներն այդքան լսող, իսկ մայրերը նույնիսկ երեխաներին կրծքով կերակրելու ժամանակահատվածում ունենում են ժամանակ իրենց և իրենց ամուսինների համար:

1. Իդեալական մայրեր գոյություն չունեն

Նրանք չեն էլ աշխատում լինել իդեալական: Նրանք աշխատում են երեխաների մեջ դաստիարակել ուշադրության կենտրոնացում, շփվողականություն և ինքնատիրապետում, այն ժամանակ, երբ ուրիշ մայրեր ստիպում են երեխաներին սովորել թվերն ու տառերը:

2. Դուք պետք է միշտ ունենաք եկամտի սեփական աղբյուր

Եթե նույնիսկ Դուք ունեք լավ վաստակող ամուսին, չի բացառվում, որ մի օր այդ ամենը կփլուզվի: Երբեք չգիտես, թե վաղն ինչ կլինի:

3. Պետք չէ ամբողջ կյանքը նվիրել երեխային

Ֆրանսուհիները համոզված են. եթե Դուք պտտվում եք միայն երեխայի շուրջ, դա առաջին հերթին վատ է հենց երեխայի համար:

4. Ժամանակ առ ժամանակ հեռանալով երեխայից՝ Դուք դառնում եք ավելիլավ մայր

Եթե երեխան միշտ զգա Ձեր ներկայությունը, նա կյանքում կարող է դառնալ ոչ ինքնուրույն: Այնպես արեք, որ երեխան հասցնի կարոտել Ձեզ:

 



5. Մոռացեք մեղքի զգացողության մասին

Մեղքի զգացողություն մի ունեցեք երեխայի առաջ այն բանի համար, որ Դուք աշխատում եք: Գլխավորը Ձեր ազատ ժամանակ երեխայի հետ շփվելն է: Լսեք նրան, խաղացեք նրա հետ և սովորեցրեք համբերություն:

6. Մի դարձեք «տաքսի մայրիկ»

Մի փորձեք երեխային տարբեր խմբակների տանելով՝ կոմպենսացնել Ձեր բացակայությունը:

7. Ծնողների հարաբերություններում կա մասորտեղ երեխան չի մասնակցում

Մի մոռացեք, որ ընտանիքի հիմքում ամուսնական զույգն է: Ուշադրություն հատկացրեք ոչ միայն երեխային, այլ նաև ամուսնուն: Ֆրանսիայում ծնողների ամբողջ տարածությունը պատկանում է երեխային միայն առաջին 3 ամիսներին:

 



8. Մի պահանջեք ամուսնուց իրավահավասար մասնակցություն տնայինգործերում և երեխաների խնամքում

Եթե նույնիսկ Դուք շատ եք աշխատում, մի ստիպեք ամուսնուն Ձեր չափ զբաղվել տնային գործերով:

9. Երեկոյան մեծահասակների ժամանակն էիսկ ամսվա մեջ 1 հանգստյանօրը՝ Ձեր «մեղրաուիքենդը»

10. Բոսը Դուք եք

Պամելան գրում է. «Դա ամենադժվար կանոնն է ֆրանսիական դաստիարակության մեջ: Գիտակցել, որ որոշումները ես եմ կայացնում: Ես բոսն եմ: Ոչ թե դիկտատոր, դա էական է, այլ բոս: Ես երեխաներին շատ ազատություն եմ տալիս այնտեղ, որտեղ հնարավոր է՝ հաշվի առնելով նրանց կարծիքը, բայց որոշումը կայացնում եմ ես: Հիշեք այդ մասին, Ձեր սեփական ընտանեկան բուրգի գագաթին հենց Դուք եք: Ոչ երեխաները, ոչ Ձեր ծնողները, ոչ ուսուցիչները, և ոչ դայակները: Զորահանդեսի հրամանատարը Դուք եք և միայն Դուք»:



Ամենաընթերցվածը