Երևանում որդին սպանել է հորը. Մանրամասներ զարհուրելի դեպքից...



Երևանում որդին սպանել է հորը. Մանրամասներ զարհուրելի դեպքից...


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևանի բնակիչ Ալավերդի Թումասյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Սպանության համար մեղադրանք է առաջադրվել տուժողի որդուն:

2016 թվականի հուլիսի 21-ին Երևանի բնակիչ Վ.Թումասյանից հաղորդում էր ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում, իրենց բնակարանում հայրը՝ Ա.Թումասյանը, վայր է ընկել, որի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ: Ահազանգով նշված բնակարան մեկնած շտապօգնության բրիգադը արձանագրել է վերջինիս մահը:

 


Դատաբժշկի կողմից դիակի զննությամբ հայտնաբերվել են բռնության հետքեր. ախտորոշվել է գլխուղեղի դիֆուզ տրավմատիկ ախտահարում, մեխանիկական շնչահեղձություն, գլխուղեղի և պարանոցի փակ բութ վնասվածք, ողնաշարի կրծքային 1-ին ողի կոտրվածք և այլ վնասվածքներ:

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ա.Թումասյանի սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել դեպքի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, սպանության շարժառիթը:

 


Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի հուլիսի 20-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Ա.Թումասյանը կենցաղային հարցերի շուրջ տանը վիճաբանել է որդու հետ, որի ընթացքում վերջինս մի քանի անգամ հարվածել է հոր դեմքի և գլխի տարբեր մասերին՝ պատճառելով տարբեր վնասվածքներ, այնուհետև՝ ձեռքերով սեղմել պարանոցը, առաջացրել մեխանիկական շնչահեղձություն։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ' որդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

loading...

Ինչպես պատրաստել շատ համեղ տապակա խոզի մսով

Ինչպես պատրաստել շատ համեղ տապակա խոզի մսով

Մանրամասն
Պատրաստեք շատ համեղ տնական կարկանդակ

Պատրաստեք շատ համեղ տնական կարկանդակ

Մանրամասն
Պատրաստեք իսկական վրացական խաչապուրի

Պատրաստեք իսկական վրացական խաչապուրի

Մանրամասն
Ինչպե՞ս պատրաստել շատ համեղ հավի տապակա

Ինչպե՞ս պատրաստել շատ համեղ հավի տապակա

Մանրամասն
Համեղ պելմենիներ․ Շատ հեշտ բաղադրատոմս

Համեղ պելմենիներ․ Շատ հեշտ բաղադրատոմս

Մանրամասն
Պատրաստեք շատ համեղ և ախորժելի փքաբլիթներ

Պատրաստեք շատ համեղ և ախորժելի փքաբլիթներ

Մանրամասն
Կաղանբով աղցան․ Շատ համեղ և օգտակար

Կաղանբով աղցան․ Շատ համեղ և օգտակար

Մանրամասն
Համեղ խաչապուրու բաղադրատոմս․ Պատրաստվում է շատ հեշտ և արագ

Համեղ խաչապուրու բաղադրատոմս․ Պատրաստվում է շատ հեշտ և արագ

Մանրամասն
Աղցան Մայրաքաղաքայինի (Столичный) ամենահամեղ և ճիշտ բաղադրատոմսը

Աղցան Մայրաքաղաքայինի (Столичный) ամենահամեղ և ճիշտ բաղադրատոմսը

Մանրամասն
Ամանորյա սեղանի համար․ Մրգային աղցան

Ամանորյա սեղանի համար․ Մրգային աղցան

Մանրամասն
Ամանորյա տորթ Նուտելլա

Ամանորյա տորթ Նուտելլա

Մանրամասն
Տոնական աղցան մանրացված և բզկտած հավի դոշով

Տոնական աղցան մանրացված և բզկտած հավի դոշով

Մանրամասն
Տոնական ուտեստ մսով ռուլետ

Տոնական ուտեստ մսով ռուլետ

Մանրամասն
Ամանորյա սեղանի զարդ․ Լցոնած շամպինիոն

Ամանորյա սեղանի զարդ․ Լցոնած շամպինիոն

Մանրամասն
Հավի կրծքամսով և եգիպտացորենով տոնական աղցան

Հավի կրծքամսով և եգիպտացորենով տոնական աղցան

Մանրամասն
Փակել