Չարիքը ներս մի թողեք ձեր տուն

Դիտումներ 133

Չարիքը ներս մի թողեք ձեր տուն

Ամուսինը եւ կինը պիտի ամեն ինչ լինեն իրար համար

Կյանքի ուղեկից ընտրելիս մտածեք, թե ինչ եք փնտրում տղամարդու մեջ, թե նա ինչ կարող է դառնալ Ձեզ համար: Եթե դուք սիրեկան եք փնտրում եւ մոռանում եք հոգեկան մտերմության եւ շփման մասին, ձեր ընտրյալից կարեւոր գործերի վերաբերյալ զրույցներ մի սպասեք:

Եթե զրուցակից եք փնտրում, նա գուցե հարուստ չլինի:

Որքան ավելի շատ բան հասկանաք այն մասին, թե ինչ եք փնտրում կյանքի ուղեկից ընտրելիս, այնքան ապագայում քիչ կլինեն անսպասելիություններն ու հիասթափությունները:

Կինը պիտի ամուսնուց չունենա գաղտնիքներ, որոնք նա հայտնում է ուրիշներին, ճիշտ այդպես էլ ամուսինը կնոջից չպիտի ունենա գաղտնիքներ, որոնք նա պատմում է կողմնակի անձանց:

Հակառակ դեպքում բոլորը կնոջն ավելի մոտ կլինեն, քան ամուսինը:

Մայրիկի հետ գաղտնիքները փչացնում են ամուսնու հետ հարաբերությունները: Ընկերուհիների հետ երկար նստելը լարվածություն է բերում ընտանիք: Դու պիտի իմանաս դա:

Իսկ ի՞նչ անել: Մտածիր` ամուսնուցդ բացի, ուրիշ մեկի հետ գաղտնիքներ ունենալուց առաջ: Մտածիր, թե ինչպես ստեղծես այնպիսի հարաբերություններ, որ ոչ մեկի հետ չուզենաս գաղտնիքներ ունենալ, ամենամոտ մարդուց բացի: Մտածիր, թե ինչպես անես, որ ամուսինդ էլ իր բոլոր մտքերը եւ գաղտնիքները քեզ բերի: Որ դու նրա համար լինես ամենակարեւոր մարդը, որի հետ հնարավոր է ամեն ինչ քննարկել:

Հակառակ դեպքում ինչո՞ւ եք Դուք միասին, եթե Ձեր կարեւոր գործերը եւ գաղտնիքները Դուք ուրիշ տեղ եք քննարկում:

Կնոջ սրտում պիտի թաղվեն ամուսնու թերությունները, իսկ ամուսնու սրտում` կնոջ թերությունները:

Մի շտապիր հեգնել եւ փորձել արդարանալ, եթե վեճի ընթացքում դու անընդհատ հիշում ես ամուսնուդ թերությունները:

Հիշիր, թե ինչպես ես ընտրել ամուսնուդ: Նա ամենալա՞վն էր: Թե՞ պատական մեկը:

Եթե ամենալավն էր, ուրեմն այն հարցում, որ այժմ դու դժգոհ ես նրանից, քո մեղքը կա: Կինն ազդում է ամուսնու վրա: Կարելի է այնպես ազդել, որ նա ուզի ավելի լավը լինել: Կարելի է նաեւ փչացնել մարդուն:

Դու ինչպե՞ս ես ազդում նրա վրա: Չգիտես: Արագ ուսումնասիրիր այդ հարցը: Այժմ դու դանդաղ գործողությամբ ռումբ ես ստեղծում. դու ազդում ես եւ չգիտես` ինչպես: Քո ազդեցությամբ դու կարող ես զուգընկերոջդ հոգուց բաց թողնել սատանային (ոչ ամենալավ հատկանիշները) եւ չնկատել դա:

Այնպես ազդիր, որ նրա հոգում ավելի շատ Աստվածային, ստեղծագործական, արարչական եւ հարգելի բան լինի: Նա քեզ շնորհակալ կլինի դրա համար:

Ամուսինները պիտի երբեք իրենց թույլ չտան այնպիսի կատակներ, որոնք կարող են վիրավորել մյուսին:

Ամուսինը եւ կինը երբեք պիտի նույնիսկ կատակով իրարից չբողոքեն ծանոթ որեւէ մեկին, որովհետեւ նման` թվում է, թե անվնաս կատակը կարող է երկուսին էլ միայն տհաճություններ պատճառել եւ գուցե նույնիսկ օտարացման հանգեցնել:

Մի դավաճանեք իրար` ամբողջ աշխարհին պատմելով, որ նա «մի տեսակ այն չի», «իսկ կինս…».

Եթե նա իրոք «այն չէ», ձեզանով զբաղվեք: Միայն ձեզ փոխելով կարող եք փոխել դիմացինին:

Ընտանիքը սուրբ վայր է` երկնքի խորհրդանիշը, հայելի, որում մենք տեսնում ենք մեր արտացոլանքը:

Այդ վայրին սրբություն կամ արատ բերում են միայն ամուսինը կամ կինը, մյուսները նրանց թողտվությամբ պղծում են այդ վայրը:

Ոչ մեկին թույլ մի տուր ամուսնուդ մասին վատն ասել եւ ինքդ նրան երբեք մի ստորացրու խոսքով կամ նրա մասին պատմելով:

Հիշիր, հենց որ բերանդ բացես ամուսնուդ մասին ինչ-որ մեկին բողոքելու, դու բաց ես անում այն դարպասը, որով ձեր ընտանիք կմտնի չարիքը (ավերիչ, բացասական էներգիան, ուժը):

Ամուսինը եւ կինը պիտի հիշեն, որ իրենք կարող են առաջ գնալ` իրենց կյանքը չդժբախտացնելով ի հայտ եկող հակասությունների պատճառով:

Նրանք, ովքեր նույնիսկ աննշան տարաձայնություններ են թույլ տալիս, իրենց տուն են թողնում չարի ուժերին (ավերիչ, կործանարար էներգիան):

Ձեր տունը եւ ձեր հարաբերությունները պահպանեք չարի ուժերից:

Չարի ուժերը մեր կյանք են գալիս միայն մարդկանց միջոցով, մենք ինքներս ենք նրանց ներս թողնում: Զբաղվեք ձեզնով, զարգացեք, աշխատեք ինքներդ ձեզ վրա, դարձեք այն դարպասը, որով Ձեր կյանք կմտնի իմաստնությունը, բարությունը եւ երջանկությունը:

Ձեզ հարաբերությունների մեջ սեր, փոխըմբռնում, աջակցություն, խաղաղություն եւ համաձայնություն ենք մաղթում:

Նյութի աղբյուրը՝ NEWS.am 



Ամենաընթերցվածը