Ճապոնական բաղադրատոմս՝ ռևմատիզմի դեմ

Դիտումներ 138

Ճապոնական բաղադրատոմս՝ ռևմատիզմի դեմ

Եթե ոսկորների հետ կապված խնդիրներ ունեք և շուտ եք հոգնում, ապա ձեզ ենք ներկայացնում ճապոնական հրաշալի բաղադրատոմս, որն օգնում է բուժել ռևմատիզմն ու ազատում է սաստիկ ցավերից:

Ըստ finelivingadvice.com-ի՝ բուժիչ տոնիկը ոչ միայն բուժում է այս առողջական խնդիրը, այլև՝ ամբողջ օրգանիզմին էներգիա է հաղորդում:

Այս էլիքսիրի առավելությունն այն է, որ պարունակում է ամբողջովին բնական բաղադրիչներ, որոնք խիստ անհրաժեշտ են մեր օրգանիզմին: Դրանք են՝ վիտամինները, պրոտեիններն ու կալցիումը:

Ձեզ միայն անհրաժեշտ է՝

  • Կես բաժակ խնձորի քացախ
  • 1 միջին չափսի ձու

 



Պատրաստման եղանակը

Ձուն լավ լվացեք, դրեք բաժակի մեջ և վրան լցրեք խնձորի քացախը: Թողեք մնա 7 օր: Լավ կլինի օգտագործել տնական քացախ:

7 օրվա ընթացքում ձվի կեղևը կտարրալուծվի քացախի հետ, կմնա միայն ձվի թաղանթը, որը պաշտպանում է դեղնուցն ու սպիտակուցը: Ձուն հանեք քացախից, թաղանթը հեռացրեք, ապա մնացած մասը կրկին լցրեք քացախի մեջ և լավ խառնեք: Լավագույն արդյունքի հասնելու համար օրական 3 անգամ խմեք այս դեղից 10 մլ չափաքանակով: Ընդ որում, այս քանակությունը պետք է լուծել աղբյուրի ջրի մեջ, ապա խմել ուտելուց առաջ:



Ամենաընթերցվածը