Խոցերի, գաստրիտի և աղիքային բորբոքումների բուժման բաղադրատոմս

Դիտումներ 125

Խոցերի, գաստրիտի և աղիքային բորբոքումների բուժման բաղադրատոմս

Healthylivingstyle կայքը ներկայացնում է բաղադրատոմս, որն օգնում է բուժել գասրիտը, աղիքային բորբոքումները, ստամոքսի թթվայնության և մարսողության հետ կապված խնդիրները:

Բաղադրատոմսը պարզ է և արդյունավետ: Մարսողական համակարգի խնդիրները լուծելուց բացի՝ այս դեղամիջոցը հարուստ է վիտամին C-ով, որի շնորհիվ այն հրաշալի է իմունային համակարգի և նյութափոխանակության համար:

Ամեն առավոտ դատարկ ստամոքսին 100-150մլ կաղամբի հյութ խմեք և հաջորդ 2 ժամերի ընթացքում ոչինչ մի կերեք:

Բուժումը տևում է 40 օր, երբ այն ավարտեք, կզգաք արդյունքը:

Եթե հյութաքամիչ չունեք, կարող եք կտրատել կաղամբը, աղալ, աղ անել վրան և թողնել, որ մի փոքր մնա: Այնուհետև քամեք և խմեք ստացված հյութը:

Բացի այս բոլոր օգտակար հատկանիշներից՝ կաղամբի հյութը դրական է ազդում արյան վրա, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, իջեցնում արյան ճնշումն ու մաքրում մաշկը, օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Կաղամբը ցածր կալորիականություն ունի, կազմված է 95.52% ջրից, 1.21% պրոտեիններից, 0.18% ճարպերից և 2.3% դիետիկ մանրաթելերից:



Ամենաընթերցվածը