«Բացասական» կալորիաներ. ինչպես ազատվել ավելորդ կիլոգրամներից

Դիտումներ 248

«Բացասական» կալորիաներ. ինչպես ազատվել ավելորդ կիլոգրամներից

Ինչ է կալորիաների բացասական բալանսը

Ընդհանուր առմամբ, բացասական կալորիաներ ունեցող մթերքներ գոյություն չունեն, քանի որ կալորիաները ֆիզիկական մեծություն են, ինչը չի կարող բացասական լինել: Այս տերմինով անվանվում են այն մթերքները, որոնք շատ քիչ կալորիականություն ունեն: Այդ պատճառով դրանք նպաստում են քաշի նվազեցմանը: Օրինակ՝ ջուրը «բացասական» կալորիաներով մթերք է: Այն կալորիաներ չի պարունակում, իսկ դրա մարսման համար օրգանիզմը պետք է էներգիա ծախսի: Իհարկե, «բացասական» կալորիաներով մթերքները լավ են նիհարելու համար, սակայն պետք չէ օգտագործել միայն դրանք, քանի որ օրգանիզմին այդ դեպքում չեն հերիքի սննդարար նյութերը, և օրգանիզմը կարող է սպառվել: Միշտ պետք է ընտրել այնպիսի սննդակարգ, որը ներառում է օրգանիզմի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր նյութերը:

Դետոքսիկացիա «բացասական» կալորիաներ ունեցող մթերքների միջոցով

Այս մթերքների օգտագործումը նպաստում է օրգանիզմի դետքսիկացիային: Դետոքսիկացիան կարող տևել երկու կամ ավելի օր. այն կարելի է անել այն դեպքում, երբ զգում եք, որ օրգանիզմը թարմանալու կարիք ունի: Իհարկե, այս մթերքները շատ օգտակար է նաև ներառել ամենօրյա սննդակարգ:

  • Չի կարելի շատ ուտել այս մթերքներից, քանի որ մեծ քանակով ուտելու դեպքում դրանք կարող են վնասել օրգանիզմին:
  • Չի կարելի ուտել ամբողջ օրը: Օրվա ընթացքում բավական է ուտել 5-6 անգամ:
  • Կերեք դանդաղ և երկար ծամեք մթերքը:
  • Այս մթերքները կերեք հում վիճակում: Դրանք այդ կերպ առավել օգտակար են:

 



«Բացասական» կալորիաներով մթերքներ

  • Բանջարեղեն- կանաչ լոբի, ծնեբեկ, սպիտակ ճակնդեղ, գազար, ծաղկակաղամբ, սպանախ, լոլիկ, վարունգ, կանաչ ոլոռ, նեխուր, մաղադանոս
  • Մրգեր և հատապտուղներ- խնձոր, կիտրոն, պոմելո, լայմ, հապալաս, ազնվամորի
  • Համեմունքներ և խոտաբույսեր- դարչին, մեխակ, պղպեղ, սխտոր, իմբիր, սոխ, կտավատի սերմեր

Այլ օգուտներ «բացասական» կալորիաներով մթերքներից

  • Ակտիվացնում են նյութափոխանակությունը:
  • Օգնում են հսկել արյան մեջ շաքարի քանակը:
  • Էներգիա են հաղորդում:
  • Լավացնում են սննդի մշակումը և նպաստում են ուղիղ աղու մաքրմանը:
  • Նպաստում են լյարդի մաքրմանը:
  • Կանխարգելում են օրգանիզմում հեղուկի մնալը:
  • Իջեցնում են օրգանիզմում խոլեստերինի մակարդակը:
  • Լավացնում են մազերի, մաշկի, նույնիսկ եղունգների վիճակը:
  • Օգնում են ուշադրության կոնցենտրացիային:
  • Դրանց մի մասը կարող են օգնել նաև նվազեցնել սթրեսը և դեպրեսիան:


Ամենաընթերցվածը