Ազատվեք այտուցներից

Դիտումներ 304

Ազատվեք այտուցներից

Մարդու օրգանիզմը կազմված է 60-70 % ջրից: Այդ ջրի գրեթե 2/3 մասը գտնվում է բջիջների մեջ, իսկ մնացածը՝ միջբջջային տարածքում: Հենց այստեղ ավելորդ հեղուկի կուտակումն էլ հանգեցնում է այտուցների:

Եթե ծանոթ եք այս խնդրին, ապա խորհուրդ ենք տալիս դիմել բժիշկի, քանի որ դրա բուժումը կախված է նրանից, թե որն է դրա առաջացման պատճառը: Օրինակ, այտուցի պատճառ կարող են հանդիսանալ բազմաթիվ հիվանդություններ՝ երակների, երիկամների, վահանագեղձի և նույնիսկ գիշերը չափից շատ ուտելը, այս ամենը կարող է հանգեցնել ոտքերի այտուցների:

Ինչպե՞ս պայքարել այտուցների դեմ

1. Սկսեք սննդից- Աղն ու ռաֆինացված ածխաջրերը հանեք ձեր սննդակարգից: Ինչպես նաև ցանկալի է մոռանալ կծու ուտելիքների և գիշերը սնվելու մասին: Քնելուց առաջ ընդհանրապես պետք չէ ուտել:

2. Մի մոռացեք վիտամինների  ու հանքանյութերի մասին-  Այտուցներն ազդանշան են, որ ձեր օրգանիզմում մեծ քանակությամբ մրգերի, բանջարեղենի և կանաչեղենի պակաս կա: Պետք չէ չարաշահել կալիումով և մագնեզիումով հարուստ մթերքները:

 



3. Շատ շարժվեք- Պակաս ակտիվությունը ոչ մի օգուտ չի բերում: Աշխատեք շատ քայլել և սկսեք առավոտյան մարմնամարզություն անել: Ֆիզիկական ակտիվությունն օրգանիզմից դուրս է բերում ավելորդ հեղուկը:

4. Այտուցները ջրից հրաժարվելու պատճառ չեն- Բոլորն էլ գիտեն, որ օրական 2 լիտրից պակաս ջուր չպետք է խմել: Սակայն ջուրը պետք է խմել ամբողջ օրվա ընթացքում, այլ ոչ թե քնելուց առաջ:

 



5. Առողջ քուն- Ձեր արտաքին տեսքն ու ինքնազգացողությունը լավ չի լինի, եթե քնի հետ կապված խնդիրներ ունենաք:

6. Մերսումների հաճախեք- Դեմքի այտուցների առկայության դեպքում կօգնեն լիմֆոդրենաժային մերսումները: Սակայն այս մերսումները պետք է կատարել միայն մասնագետների մոտ:



Ամենաընթերցվածը