Ինչ հիվանդություններ են սպառնում ձեզ, երբ չափից շատ եք աղ օգտագործում

Դիտումներ 228

Ինչ հիվանդություններ են սպառնում ձեզ, երբ չափից շատ եք աղ օգտագործում

Մարդիկ, ովքեր սննդի մեջ օգտագործում են մեծ քանակությամբ աղ, հաճախ են տառապում օստեոպորոզի և միզաքարային հիվանդություններով: Լաբորատոր փորձարկումները պարզել են, որ նատրիումի և կալցիումի քանակությունն օրգանիզմում կարգավորվում է նույն մեխանիզմով: Նատրիումի հավելյալ օգտագործման դեպքում օրգանիզմն այն հեռացնում է մեզի միջոցով՝ երիկամներով: Նման դեպքում կալիումը՝ նատրումի հետ միասին, հեռանում է օրգանիզմից:

Չափից ավելի աղի օգտագործման դեպքում օրգանիզմը պահում է ավել ջուր, քան անհրաժեշտ է: Որքան շատ աղ եք օգտագործում, այդքան ավելի շատ են երիկամները պահում ջուրը օրգանիզմում:

Արդյունքում չափից ավելի ջրի քանակությունը օրգաիզմում բերում է, նրան, որ երակներով ավելի շատ արյուն է հոսում՝ աստիճանաբար լայնացնելով դրանք, ինչը հանգեցնում է ճնշման բարձրացմանը:

 



Նատրումի՝ մեծ քանակով օգտագործումը մեծացնում է երիկամներում քարերի առաջացման հավանականությունը: Աղի օգտագործման դեպքում օրգանիզմում հեղուկ է կուտակվում, ինչը կարող է վնասել երիկամներին. զարկերակային ճնշումը բարձրանում է՝ աղի քանակը կարգավորելու համար՝ լարելով երիկամներն ու անոթները:

 

 

Աղի չարաշահումը հանգեցնում է սրտային անբավարարության։



Ամենաընթերցվածը