10 օրվա ընթացքում բուժեք ճաքճքած կրունկներն ու վարիկոզային երակները

Դիտումներ 183

10 օրվա ընթացքում բուժեք ճաքճքած կրունկներն ու վարիկոզային երակները

Մաշկի խոնավության պակասի, անառողջ սննդի կամ սխալ կոշիկների պատճառով հաճախ ի հայտ են գալիս այնպիսի տհաճ մաշկային երևույթներ, ինչպիսիք են չորացած և ճաքճքած կրունկները:

Այնուամենայնիվ, գոյություն ունի դեղամիջոց, որը կօգնի լուծել այս խնդիրը, բացի այդ՝ այս միջոցը հրաշալի է, երբ խոսք է գնում վարիկոզային երակների դեմ պայքարի մասին: healthyfoodhouse.com-ի փոխանցմամբ՝ բաղադրատոմսը բաղկացած է 2 հիմնական բաղադրիչներից և շատ պարզ է պատրաստվում:

Ասպիրինի 10 հաբը տրորեք և վրան լցրեք 250 մլ 70%-անոց ալկոհոլ: Թողեք խառնուրդը մնա 1-2 օր:

Ամեն գիշեր այն խառնեք, բամբակը թրջեք լուծույթի մեջ և դրեք կրունկներին: Փաթաթեք պոլիէթիլենային տոպրակով և տաք գուլպաներ հագեք: Թողեք այդպես ամբողջ գիշեր:

Հաջորդ առավոտյան ոտքերը լվացեք և չորացրեք: Ապա յուղոտ քսուք քսեք:

Այս հրաշալի դեղամիջոցն օգնում է ընդամենը 10 օրվա ընթացքում:



Ամենաընթերցվածը