Սպիտակ հինգ բանջարեղեն, որոնք պետք է ավելի հաճախ օգտագործել

Դիտումներ 150

Սպիտակ հինգ բանջարեղեն, որոնք պետք է ավելի հաճախ օգտագործել

Ապացուցված  փաստ է, որ կանաչ բանջարեղենն ամենաօգտակարն է: Այնուամենայնիվ, ուշադիր ընտրեք այն բանջարեղենը, որ պատրաստվում եք ուտել: Սպիտակ բանջարեղենը պարունակում է այնպիսի սննդարար տարրեր, ինչպիսիք են՝  կալիումը, մագնեզիումը և մանրաթելերը:

Այդ պատճառով խորհուրդ  է տրվում  ամեն օր առնվազն մեկ սպիտակ բանջարեղեն ուտել:

Սխտոր- Սխտորն ամենահզոր միջոցն է, որը պայքարում է մրսածության և գրիպի դեմ: Այն հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք լավացնում են իմունային համակարգը:

Սոխ– Սոխը նվազեցնում է սրտի հիվանդությունների և շաքարախտի ռիսկը: Սոխը նաև պարունակում է այնպիսի տարրեր, որոնք ունեն հակաքաղցկեղային ազդեցություն:

Ծաղկակաղամբ– Ծաղկակաղամբը պարունակում է մեծ քանակությամբ ֆոլաթթու: Այն լավացնում է ոսկորները, արյան անոթները, այն նաև պայքարում է քաղցկեղի դեմ:

Սունկ– Բացի այն, որ շատ համեղ է, սունկը նաև շատ օգտակար է: Այն ունի ցածր կալորիականություն, չունի ճարպեր ու խոլեստերին, ոչ էլ անգամ գլյուտեին: Սունկը ունի նաև քիչ քանակությամբ սոդիում և հարուստ է սելենիումով, կալիումով, վիտամին E-ով և B3-ով: Օգնում է նաև արագ կորցնել ավելորդ քաշը:

Կարտոֆիլ– Սպիտակ կարտոֆիլը պարունակում է վիտամին C և B3, մագնեզիում: Կարտոֆիլը նաև պարունակում է մեծ քանակությամբ մանրաթելեր և կալիում:



Ամենաընթերցվածը