Կիտրոնի կեղևը՝ մեջքի ցավի դեմ

Դիտումներ 145

Կիտրոնի կեղևը՝ մեջքի ցավի դեմ

Մարդկանց 40%-ից ավելին բողոքում է մեջքի ցավերից: Ցավող հոդերը մեծ ֆիզիկական անհարմարություն են պատճառում, բայց, բարեբախտաբար, կիտրոնը կարող է պայքարել այս ամենի դեմ:

Հոդացավերի պատճառները– Հոդացավերի հիմնական պատճառները որոշակի հիվանդություններն են, ինչպիսիք են արթրիտը, օստեոարթրիտը, վնասվածքները և այլն:

Հոդերի հիմնական ֆունկցիան ոսկորներն իրար կապելն է, ինչն էլ հնարավորություն է տալիս շարժել մեր վերջույթներն ու մարմնի այլ մասերը: Այնուամենայնիվ, աճառները, որոնք կանխարգելում են ոսկորների հպումները, մաշվում են տարբեր պատճառներով՝ սաստիկ հոդացավեր առաջացնելով:

 



Կիտրոնը– Վիտամին C-ն կիտրոնի հիմնական բաղադրիչ մասն է, այն պարունակում է այս վիտամինի օրական անհրաժեշտ քանակի 30 %-ը: Վիտամինն անհրաժեշտ է մեր օրգանիզմին շատ կարևոր պրոտեին ստանալու համար, որն էլ իր հերթին՝ կազմում է ջլերը, հյուսվածքները, մաշկն ու արյան անոթները:

Կիտրոնի կեղևը՝ հոդացավերի դեմ

Եթե այս մեթոդը փորձեք քնելուց առաջ, տարբերությունը կնկատեք հաջորդ առավոտյան:

Բաղադրություն

  • 4 կիտրոն
  • Ձիթապտղի յուղ

Կիտրոնի կեղևը լցրեք տարայի մեջ, վրան լցրեք ձիթապտղի յուղը՝ մինչև տարայի եզրը: Տարան ծածկեք և թողեք 2 շաբաթ: Երկու շաբաթ անց կարող եք օգտագործել դեղամիջոցը: Դրա մեջ թաթախեք թանզիֆի (марля) մի կտոր և դրեք ցավող հատվածներին: Ապա թանզիֆի վրայից պոլիէթիլենային տոպրակով և բրդյա շալով փաթաթեք ցավոտ հատվածը:



Ամենաընթերցվածը