Ինչպե՞ս կերակրել երեխային՝ իմունիտետը լավացնելու համար. 8 կանոն

Դիտումներ 145

Ինչպե՞ս կերակրել երեխային՝ իմունիտետը լավացնելու համար. 8 կանոն

1. Ամեն օր մասուրի թուրմ տվեք

Մասուրը վիտամին C պարունակող լավագույն հատապտուղն է, բացի այդ, ըստ woman-rules.ru-ի, այն կարելի է երեխաներին տալ 4-ամսականից: Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ այս օգտակար հատապտուղն օրգանիզմից դուրս է հանում կալցիումը: Այդ իսկ պատճառով, եթե երեխային տալիս եք այս թուրմը, միևնույն ժամանակ նաև բանան, չամիչ և այնպիսի մթերքներ տվեք, որոնք կալցիում են պարունակում:

Մասուրի թեյը վաճառվում է դեղատներում, սակայն այն կարող եք պատրաստել նաև տան պայմաններում: 2ճ/գ թարմ կամ չորացրած մասուրի վրա լցրեք 1լ եռացրած ջուր և թողեք մնա ամբողջ գիշեր՝ ջերմապահի մեջ:

2. Շաքարի փոխարեն՝ մեղր ավելացրեք ուտելիքին

Այս կանոնը վերաբերում է միայն այն երեխաներին, որոնք մեղրի հանդեպ ալերգիա չունեն: Ի դեպ, այս մթերքի հանդեպ ալերգիա ունենում է մարդկանց միայն 2%-ը: Մեղրը հարուստ է միկրո և մակրոէլեմենտներով, ֆերմենտներով և վիտամիններով, հատկապես առողջարար է մեղրամոմը:

Ձեզ ենք ներկայացնում հրաշալի բաղադրատոմս. 200գ ծիրանի չիր, 200գ չամիչ, 200գ ընկույզ, 200գ սև սալորի չիր, 3ճ/գ մեղր և մեկ կիտրոն: Չրերը լվացեք, վրան եռացրած ջուր լցրեք, ապա չորացրեք: Կիտրոնը լվացեք, կտրատեք, հեռացրեք կորիզը: Բոլոր բաղադրիչներն անցկացրեք մսաղացի միջով: Ստացված խառնուրդին ավելացրեք մեղր և լավ խառնեք: Ստացված զանգվածը պահեք սառնարանում և կերեք ամեն օր 1թ/գ:

3. Աղցաններին ու ապուրներին ավելացրեք կտրատած սխտոր

Սխտորն ունի հզոր բակտերիասպան հատկանիշներ: Բացի այդ, սխտորի բաղադրության մեջ է մտնում ադենոզին,  նուկլեինաթթու, որն իր հերթին՝ համարվում է ԴՆԹ-ի ստեղծման տարր:  Սխտորն իր սննդարար հատկանիշների մեծ մասը պահպանում է անգամ ջերմային մշակման դեպքում, այդ իսկ պատճառով, կարող եք այն ավելացնել շոգեխաշած բանջարեղեններին:

4. Գազար

Գազարը կարոտինի աղբյուր է, որն օրգանիզմոմ վերածվում է վիտամին A-ի: Սակայն սա գազարի միակ օգտակար հատկանիշը չէ: Այն մաքրում է արյունը, օրգանիզմից դուրս է բերում տոքսինները, կարգավորում է նյութափոխանակությունը, բարձրացնում է բոլոր օրգանների ակտիվությունը:  Ֆիտոնցիդների մեծ քանակության շնորհիվ՝ գազարն ունի նույն ազդեցությունը, ինչ սոխն ու սխտորը:  Գազարը, ինչպես և բոլոր մթերքները, պետք է չափի մեջ օգտագործել: Եթե չափից դուրս օգտագործեք, լյարդը չի կարողանա ամբողջովին մարսել կարոտինը, և երեխայի մաշկը կդեղնի:

 



5. Շաբաթական 2 անգամ կարմիր ձուկ պատրաստեք  

Կարմիր ձկան դրական հատկանիշն այն է, որ պարունակում է օմեգա 3 ճարպաթթուներ: Սա լավացնում է իմունիտետը, անոթները, ուղեղի և նյարդային բջիջները: Դրանից բացի, ձուկն ունի ֆոսֆոր, որը դրական է ազդում ուղեղի աշխատանքի վրա, իսկ յոդն օգնում է վահանաձև գեղձի աշխատանքին: Սակայն պետք չէ կարմիր ձուկ տալ երեխաներին մինչև 2 տարեկանը,  քանի որ հնարավոր է՝ մարսողական համակարգի խնդիրներ առաջանան:

6. Շաբաթական 2 անգամ ընկույզ տվեք երեխային

Երեխաներին ընկույզ անհրաժեշտ է տալ  ոչ վաղ, քան 5տարեկանից հետո:  Պետք է նախ՝ օրական 1 ընկույզ տալ և հետևել օրգանիզմի ռեակցիային, որպեսզի ալերգիաներ չառաջանան:  Եթե երեխան ավելորդ քաշ ունի, նախ և առաջ պետք է օգնել նրան նիհարել, որից հետո միայն սննդակարգին ավելացնել ընկույզները:

7. Աղցանների վրա ձիթապտղի յուղ լցրեք

Հին հույները ձիթապտղի յուղն անվանում էին «ջրիկ ոսկի»: Կար ժամանակ, երբ այս ձեթն օգտագործում էին՝ որպես արժույթ: Ձիթապտղի յուղը գրեթե ամբողջությամբ կազմված է ճարպաթթուներից, որոնք նվազեցնում են խոլեստերինի մակարդակն ու չեն ազդում լավ խոլեստերինի վրա: Ինչպես հայտնի է՝ լավ խոլեստերինն անհրաժեշտ է երեխաներին: Իսկ ձիթապտղի յուղն իր բաղադրությամբ նման է մայրական կաթին:  Արդեն իսկ 7 ամսական հասակից կարող եք աղցաններին ավելացնել ձիթապտղի յուղը:

8. Կարգավորեք աղիների աշխատանքը 

Աղիները կատարում են իմունոգեն ֆունկցիա, խթանում  իմունոգլոբուլինի և իմունոկոմպետենտ բջիջների արտազատումը: Մթերքից ստացված մի շարք սննդարար տարրերը ներծծվում են հենց աղիների կողմից: Այնպես որ, աղիների վիճակն ուղիղ կապված է մարդու առողջության հետ:  Որպեսզի երեխայի աղիները լավ վիճակում լինեն, նրան գազը հանած հանքային ջուր, կաթնաթթվային մթերքներ և բջջանյութով հարուստ մթերքներ տվեք:

Թեև ներկայացված բոլոր բաղադրատոմսերը բնական են և վնասակար չեն, այնուամենայնիվ, մշտապես ճիշտ է խորհրդակցել  բժշկի հետ:



Ամենաընթերցվածը