Վերջապես կարող ենք ասել ձուն օգտակար է թե վնասակար

Դիտումներ 182

Վերջապես կարող ենք ասել ձուն օգտակար է թե վնասակար

Բժիշկների մի մասը պնդում է, որ այս մթերքում մի շարք օգտակար նյութեր են պարունակվում, մյուսներն էլ կարծում են, որ ձվի օգտագործումը հրահրում է խոլեստերինի մակարդակի բարձրացման: Ինչ անել, հրաժարվել առավոտյան ձվածեղից, թե ոչ: Լ.Գրիգորյան, ք.Երևան
Հարկ չկա ձվի օգտագործումից լիովին հրաժարվել: Չէ որ օրական 1-2 ձուն խոլեստերինի մակարդակը չի բարձրացնում, քանի որ այն օրգանիզմն ինքն է արտադրում հագեցած ճարպերից, այլ ոչ թե խոլեստերինով հարուստ մթերքից, որին դասվում է նաև ձուն:
Եվ, ընդհանրապես, սննդի մեջ խոլեստերինը հավասարազոր չէ արյան մեջ խոլեստերինին: Սննդային խոլեստերինն ավելի քիչ խնդիր է առաջացնում, քանի որ ավտոմատ կերպով չի փոխառում այն խոլեստերինը, որը խցանում է անոթները: Եվ, նույնիսկ, եթե նշենք այն մթերքները, որոնց մեջ խոլեստերին շատ է պարունակվում, ապա դա ոչ թե ձուն է, այլ մսամթերքն ու կաթնամթերքը: Վերջերս կատարված հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ շաբաթական 6 ձվի օգտագործումը կանանց մոտ 40%-ով իջեցնում է կաթնագեղձի քաղցկեղի ռիսկը:

 



 Բացի այդ, չարժե մոռանալ, որ ձուն լիարժեք սպիտակուցի և լյութեինի աղբյուր է, հատկապես, լյութեինն է աչքը պահպանում կատարակտայից: Հետազոտությունները հիմք են տալիս կարծելու, որ ձուն նաև կանխարգելում է թրոմբների առաջացումը, նվազեցնելով ինֆարկտն ու ինսուլտը:


Այնուամենայնիվ, հարկ է հաշվի առնել, որ միջին մեծության ձվի դեղնուցի մեջ պարունակվում է 213 մգ խոլեստերին, իսկ այս նյութի ամենօրյա օգտագործումը չպետք է գերազանցի 300 մգ-ն: Դրա համար 3 ձվից պատրաստված ձվածեղն արդեն չափից ավելի կլինի: Ամենալավը թերխաշած կամ պինդ խաշած 1-2 ձուն է:

 





Ամենաընթերցվածը