Տեսեք թե ինչ տեղի կունենա եթե 1 օր ոչինչ չուտեք

Դիտումներ 138

Տեսեք թե ինչ տեղի կունենա եթե 1 օր ոչինչ չուտեք

Եթե զբաղմունքիդ բնույթն այնպիսին է, որ ամբողջ օրը համակարգչի մկնիկից ծանր ոչինչ ձեռքդ չես վերցնում, իսկ ոտքերդ ցավում են ոչ թե երկար քայլելուց, այլ մշատպես նստելուց, փորձիր բուժական նպատակով մի օր քաղցած մնալու պրակտիկան:

Հայտնի է, որ սնունդն աղիներով անցնում է 2 օրում, ուստի մի օր չուտելը սով չես անվանի:

Ճիշտ կազմակերպված և իրականացված բեռնաթափման օրը օրգանիզմին չի կարող վնասել (ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների բացակայության դեպքում), բայց շատ օգուտ կբերի:

 



Սննդից հրաժարում մեկ օրով

 

Շաբաթական մեկ անգամ բեռնաթափման օր կազմակերպելու դեպքում ապշեցուցիչ արդյունքները չեն սպասեցնի:

1. Բեռնաթափման օրվա հաջորդ օրը պատկերը հայելու մեջ անասելի կուրախացնի. մաշկը հարթ կդառնա և ներսից կփայլի: Կնվազեն դեմքի այտուցվածությունը և աչքերի տակի պարկերը:

2. Բուժական նպատակով քաղցած մնալու մեկ օրում աղիներն ամբողջովին դուրս կբերեն սննդի մնացորդները: Ստամոքսաղիքային տրակտը ժամացույցի պես կաշխատի:

3. Մի զարմացիր կշեռքի վրա կանգնելիս. քաշդ 1 կգ պակաս կլինի: Կարևոր է միայն հաջորդ օրը չլրացնել բաց թողածը… Երկարաժամկետ դրական արդյունքի համար պարբերաբար բեռնաթափման օրեր կազմակերպիր:

4. Կարգի կբերես փոխանակման գործընթացներն օրգանիզմում: Սննդից մի օր հրաժարվելու արդյունքում արտադրվում է աճի հորմոն, որը հասուն մարդկանց մոտ նպաստում է մկանային զանգվածի ավելացմանը, ոսկորների ամրացմանը և ճարպային կուտակումների նվազմանը:

5. Կկարողանաս ակտիվացնել ուղեղիդ աշխատանքը, այն խթանել նոր որոշումներ փնտրելու և իրավիճակներից ոչ ստանդարտ ելքերի համար:

6. Օրգանիզմիդ կօգնես պայքարել տարբեր հիվանդությունների դեմ: Քաղցած մնալը զգալիորեն նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների, աթերոսկլերոզի ռիսկը, նոպաների քանակն ու դրանց ինտենսիվությունն ասթմայի դեպքում, նաև մոբիլիզացնում է օրգանիզմի իմունային համակարագը:

7. Կվերացնես սննդից հոգեբանական կախվածությունը, և մշտապես ինչ-որ բան ուտելու վատ սովորությունն ինքն իրեն կվերանա:



Ամենաընթերցվածը