Սխտորի մեղր․ Այն շատ օգտակար է ․․․

Դիտումներ 143

Սխտորի մեղր․ Այն շատ օգտակար է ․․․

Գրեթե բոլորի խոհանոցում կգտնվի սխտոր, և, եթե նույնիսկ ոմանք չեն սիրում դրա համը, միևնույն է՝ բոլորն էլ գիտեն դրա բուժիչ և օգտակար հատկանիշների մասին: Սխտորն օգնում է մրսածության, հազի, կոկորդի ցավի և ինֆեկցիաների դեպքում:

Սխտորը նաև նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակն ու ճնշումը: Այն օգնում է բուժել մալարիան և լավացնել իմունիտետը:

Թեև թարմ սխտորն իր մեջ ավելի հզոր հատկանիշներ է պարունակում, այդուհանդերձ, կան մարդիկ, ովքեր չեն կարողանում այն ուտել թարմ վիճակում, քանի որ դրա համն ուժեղ է: Այս դեպքում խորհուրդ է տրվում այն մանրացնել, մի թեթև եփել կամ ուղղակի սխտորի մեղր պատրաստել:

 



Սխտորի մեղրը շատ հեշտ է պատրաստել:

Մաքրեք ամբողջական սխտորը և կտրատեք: Կտրատած սխտորն արտազատում է ալիցին:

Ալիցինը ալիինի և ալինես էնզիմի քիմիական ռեակցիայից ստացվող արդյունքն է: Կտրատելուց հետո սխտորը տեղադրեք տարայի մեջ, ավելացրեք մեղր:

Օգտագործեք օրգանական մաքուր մեղր: Մեղրը պետք է դանդաղ լցնել: Տարան պինդ ծածկեք:

Անհրաժեշտ է տարայի վրա գրել պատրաստման ամսաթիվը. այն կարող եք պահել մինչև 2-4 շաբաթ:

Սխտորի մեղրն օգտագործեք 3 ամսվա ընթացքում: Այն կարող եք ավելացնել ձեր թեյի մեջ՝ մրսածությունը, հազը և կոկորդի ցավը բուժելու համար:



Ամենաընթերցվածը