Սև չամանի յուղի յուրահատում հատկությունը․ Այն օգնում է ․․․

Դիտումներ 694

Սև չամանի յուղի յուրահատում հատկությունը․ Այն օգնում է ․․․

Սև չամանի յուղի օգտակարությունը պայմանավորված է դրա բաղադրիչներով` ֆոլինաթթու, B1, B2, B3 վիտամիններ, օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուներ, սպիտակուցներ, կալցիում, երկաթ, ցինկ, ֆոսֆոր, պղինձ:

Սև չամանի յուղի առողջարար հատկությունները

 



1 Պաշտպանում է քաղցկեղից: Այն հակաքաղցկեղային հատկություններ ունի: Այն կանխում է ցանկացած տեսակի քաղցկեղի առաջացումը իր հիմնական բաղադրիչներից մեկի` ստերոլի շնորհիվ:

2 Նվազեցնում է խոլեստերինի և գլյուկոզայի մակարդակը: Հետազոտությունները ցույց են տվել, որ սև չամանը կարող է նվազեցնել ինչպես խոլեստերինի, այնպես էլ գլյուկոզայի մակարդակն արյան մեջ, որի համար անհրաժեշտ է օրական կես թեյի գդալ ընդունել այս յուղից մոտ 5 ամիս:

3 Սնուցում է մաշկը, մազերը, եղունգները: Այս յուղը շատ է օգտագործվում մաշկի, մազերի և եղունգների խնամքի համար: Կանոնավոր կիրառումն օգնում է նվազեցնել դեմքի կնճիռները, մաշկն ավելի մաքուր է դարձնում:

4 Իսկ արտաքին օգտագործման պարագայում կիրառվում է մազաթափության, բշտիկների, փսորիազի, եղունգի սնկի դեմ պայքարում:

5 Կարգավորում է մարսողությունը: Այս յուղը մաքրում է մարսողական համակարգը և աղիները թունավոր նյութերից: Այն պահպանում է նաև ստամոքսի միկրոֆլորայի առողջությունն ու կարգավորում լյարդի ու երիկամների աշխատանքը:

6 Սև չամանի յուղը կարելի է գտնել հաբի կամ հենց յուղի տեսքով: Խորհուրդ է տրվում ընդունել 1 թեյի գդալից` օրական 3 անգամ: Կարելի է մի փոքր մեղր ավելացնել` համը փոփոխելու համար:



Ամենաընթերցվածը