Պահեք խնձորը կարտոֆիլի հետ: Մի քանի շատ կարևոր խորհուրդներ

Դիտումներ 177

Պահեք խնձորը կարտոֆիլի հետ:  Մի քանի շատ կարևոր խորհուրդներ

1. Հավկիթները պատեք բուսական յուղով՝ դրանք 3-4 շաբաթ ավել կպահպանեն թարմությունը:

2. Թեյի գդալով շատ հարմար է կոճղապղպեղ մաքրելը:

3. Որպեսզի կտրված տորթը չչորանա՝ կարելի է ատամմաքրիչներով հաց ամրացնել:

 



4. Մայոնեզի մնացորդներով տարրայի մեջ ավելացրեք մի փոքր քացախ, ձիթապտղի յուղ և համեմունքներ: Դուք կստանաք սալաթի համար հրաշալի լցոն:

5. Թարմ հատապտուղները թրջեք թույլ քացախի լուծույթում: Այդպես դրանք չեն բորբոսնի:

6. Բորբոսից խուսափելու համար սոխը և սխտորը պահեք պերֆորմացված թղթե տորպրակներում:

 



7. Մի կտոր սխտորը թույլ չի տա ձեր կտրված ավոկադոյին սևանալ:

8. Պահեք խնձորը կարտոֆիլի հետ: Խնձորում պարունակվող էթիլենը թույլ չի տա կարտոֆիլին ծլել:

9. Nutella-ի տարայի մեջ լցրեք տաք կաթ: Կստացվի հրաշալի տաք կակաո:

10. Չորացած չիպսերը և կրեկերները նորից կդառնան խռթխրթան, եթե այն մի քանի րոպեով տեղադրեք միկրոալիքային վառարանում կամ ջեռոցում:



Ամենաընթերցվածը