Քանի՞ եռանկյունի կա նկարում, շատ քչերը գիտեն ճիշտ պատասխանը

Դիտումներ 1565

Քանի՞ եռանկյունի կա նկարում, շատ քչերը գիտեն ճիշտ պատասխանը

Փորձեք ստուգել ձեր գիտելիքները տեսողականի և երկրաչափության։ Հարց։ Քանի՞ եռանկյունի կա նկարում։ Իրականում շատ քչերն են ճիշտը պատասխանում։

 

 

Ճիշտ պատասխանը 7 եռանկյուն է։

 

 



Եռանկյուն, եռակողմ բազմանկյուն։ Այլ կերպ այն կարելի է սահմանել որպես այնպիսի պատկեր, որը կազմված է միևնույն ուղղի վրա չգտնվող երեք կետերից, և այդ կետերը զույգ առ զույգ միացնող երեք հատվածներից։ Կետերը կոչվում են եռանկյան գագաթներ, իսկ հատվածները՝ նրա կողմեր։ A, B, և C գագաթներով եռանկյունը հաճախ նշանակում են ΔABC։



Եռանկյունները հավասար են, եթե հավասար են նրանց համապատասխան կողմերն ու համապատասխան անկյունները։

Եռանկյունների հավասարության հայտանիշները՝

Եթե մի եռանկյան երկու կողմերը և նրանցով կազմված անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու կողմերին և նրանցով կազմված անկյանը, ապա այդպիսի եռանկյունները հավասար են։
Եթե մի եռանկյան մի կողմը և նրան առընթեր անկյունները համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան կողմին և նրան առընթեր անկյուններին, ապա այդպիսի եռանկյունները հավասար են։
Եթե մի եռանկյան երեք կողմերը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երեք կողմերին, ապա այդպիսի եռանկյունները հավասար են։



Ամենաընթերցվածը