Նյարդերը հանգստացնող ուտեստ, որը նպաստում է նիհարելուն

Դիտումներ 181

Նյարդերը հանգստացնող ուտեստ, որը նպաստում է նիհարելուն

Ճիշտ սնունդը լավագույն դեղամիջոցն է։ Առաջարկվող ուտեստը կարգավորում է վահանագեղձի և մակերիկամների աշխատանքը, հանգստացնում է նյարդերը։
Սկզբից կներկայացնեմ բաղադրատոմսը, իսկ հետո կքննարկենք օգտակար ազդեցության մեխանիզմը։

Անհրաժեշտ է
Քսան գրամ ծովակաղամբ, 50 գ կանաչ ոլոռ, 2 գրամ համեմի սերմ, կես թ/գ աղացած կոճապղպեղ, 1 գ աղ, մի քանի հատիկ սև պղպեղ։

Պատրաստման և օգտագործման եղանակը
Բաղադրիչները լցրեք 300 մլ ջրի մեջ, 5 րոպե եփեք թույլ կրակի վրա, քամեք։ Կերեք ճաշից 1 ժամ առաջ, շարունակեք երկու շաբաթ։ Եփուկը խմեք օրվա ընթացքում։

 



Օգտակար ազդեցության մեխանիզմը

  • Ծովակաղամբը պարունակում է յոդ և պանտոտենաթթու, որը կարգավորում է նյարդային աշխատանքը, վահանագեղձի և մակերիկամների հորմոնների գոյացման ընթացքը։ Մակերիկամների կեղևն ունի պանտոտենաթթվի զգալի պաշարի կարիք, որպեսզի կարողանա պայքարել բորբոքումների և սթրեսի դեմ։ Պանտոտենաթթուն անհրաժեշտ է, որպեսզի մակերիկամը կարողանա ադրենալին արտադրել։
  • Ոլոռը պարունակում է B6 վիտամին, որն անհրաժեշտ է սերոտոնինի գոյացման համար, և տրիպտոֆան ամինաթթուն, որից գոյանում է «երջանկության» հորմոն սերոտոնինը և «քնի» հորմոն մելատոնինը։
  • Համեմը պարունակում է բջիջները պաշտպանող սելեն։
  • Սև պղպեղը հարուստ է քրոմով, որը բարձրացնում է հյուսվածքների զգայունությունն ինսուլինի հանդեպ։


Ամենաընթերցվածը