Նիհարելու անհավանական հեշտ միջոց

Դիտումներ 160

Նիհարելու անհավանական հեշտ միջոց

Takprosto կայքը ներկայացրել է մի տղայի պատմություն, ով, առանց դիետաների, կարողացել է նիհարել 29 կիլոգրամ: Առաջին բանը, որ գրավում է այս պատմության մեջ՝ այն է, որ նա նիհարել է առանց դեղահաբերի, միզամուղների, դիետաների և տքնաջան վարժությունների:

Հիմնվելով գիտնականների և բժիշկների, ինչպես նաև իր իսկ անձնական փորձի վրա՝  տղան պնդում է, որ ավելորդ քաշից ազատվելու առավել լավ միջոց չկա, քան օրակարգում կանոնավոր քայլք ներառելը: Առաջին հայացքից՝ այս խորհուրդը շատ պարզ է թվում, սակայն եկեք ուսումնասիրենք փաստերը, ապա միայն սկսենք լուրջ մտածել այդ ուղղությամբ:

20 տարեկանում 173սմ հասակ ունեցող այս տղան գրեթե 100կգ էր կշռում: Հասկանալու համար, թե քայլքն ինչո՞ւ է այսքան արդյունավետ, պետք է հասկանալ մի քանի բան.

1. Ճարպերը հնարավոր է այրել միայն ֆիզիկական ակտիվության միջոցով, մկանների ճարպերի 90%-ն այրվում է թթվածնի առկայության դեպքում: Այդ իսկ պատճառով դիետաները, դեղահաբերն ու միզամուղ միջոցներն այնքան էլ արդյունավետ չեն: Նիհարելու համար անհրաժեշտ է շատ շարժվել:

2. Քայլքն առավել արդյունավետ է, քան սպորտի այլ տեսակները, քանի որ այն թույլ է տալիս օրգանիզմին այրել ճարպերն աստիճանաբար:

3. Երբ քայլում եք՝ արյան մեջ արտազատվում են հորմոններ, որոնք պատասխանատվություն են կրում հագեցվածության զգացումի համար: Բացի այդ, ճարպերից դուրս է գալիս ավելորդ էներգիան:

4. Կանոնավոր ոչ շատ ծանրաբեռնվածության դեպքում, օրինակ՝ քայլքի դեպքում, օրգանիզմը սկսում է կանոնավոր կերպով այրել ճարպերը: Որքան շատ քայլեք, այնքան հեշտությամբ ձեր մարմինը կազատվի ավելորդ կիլոգրամներից:

5. Գեր մարդիկ հաճախ վնասում են ծնկներն ու մարմնի այլ մասերը, երբ սկսում են զբաղվել, օրինակ, թենիսով կամ վազքով:

6. Քայլելու համար հարկավոր չէ հսկայական գումարներ ծախսել  մարզասրահներ ացելելու համար, հարկավոր է պարզապես ժամանակ գտնել քայլելու համար:

Փորձեք և ինքներդ համոզվեք դրանում:



Ամենաընթերցվածը