Մարսողական համակարգը մաքրող հունական մեթոդ

Դիտումներ 190

Մարսողական համակարգը մաքրող հունական մեթոդ

Առողջ և լավ մարսողական համակարգն օրգանիզմի առողջության հիմնական գրավականն է: Բոլոր հիվանդությունների հիմնական պատճառն այն սնունդն է, որը մենք ընդունում ենք:

Մարսողական համակարգից թույների դուրսբերումն ու մաքրումն ամենակարևոր քայլերից մեկն է:

Ըստ healthyfoodstar.com-ի՝ հույն բժիշկներից մեկն այս խնդիրը լուծող հատուկ մեթոդ է ստեղծել ցորենի հատիկներով: Մեթոդը ստեղծված է բուժելու համար մարսողական համակարգի մի քանի խնդիրներ, օրինակ՝ աղիների ու ստամոքսի հետ կապված խնդիրները, բացի այդ, նաև արագ և արդյունավետ կերպով վերականգնում է ամբողջ օրգանիզմը:

Մեթոդի էությունը

Կախված մարդու վիճակից և քաշից, ամեն օր պետք է պատրաստել 250-500 գ ցորենի հատիկներ, որոնք պետք է 3-4 ժամ եռացնել սովորական ջրի մեջ: Ցորենի հատիկները պետք է ներծծեն ջուրը և եփվեն այնքան ժամանակ, մինչև խիտ խյուս ստացվի: Եփելու ընթացքում պետք է անընդհատ խառնել և, անհրաժեշտության դեպքում՝ ջուր ավելացնել: Ստացված խառնուրդը քամեք՝ չեփված հատիկներից ազատվելու համար:

Խառնուրդը բաժանեք 4 մասի և կերեք ամբողջ օրվա ընթացքում: Այդ օրը, դրանից բացի, ուրիշ ոչինչ չի կարելի ուտել, կարող եք ուտել միայն կոմպոտի հատիկներ: Ինչպես նաև, ջրից բացի, չի կարելի ոչինչ խմել:

Կախված առողջական վիճակից՝ այս գործողությունը պետք է կատարել 5-15 օր: Ինքներդ անմիջապես կզգաք, թե ինչպես է մաքրվում ամբողջ օրգանիզմն ու մարսողական համակարգը:

Այս բնական դեղամիջոցը բավական կալորիականություն ունի, հետևաբար՝ քաղցի զգացողություն չեք ունենա: Մեթոդ-դիետայի շնորհիվ ստամոքսից և աղիներից դուրս կբերեք թույներն ու այլ վնասարար բակտերիաներ:



Ամենաընթերցվածը