Իսկ դուք գիտեի՞ք, որ մայոնեզը ․․․

Դիտումներ 442

Իսկ դուք գիտեի՞ք, որ մայոնեզը ․․․

Մայիսի 28-ը ամբողջ աշխարհում տոնում են որպես մայոնեզի ծննդյան օր: 1756 թվականի այդ օրը ֆրանսիական Մաոն քաղաքում առաջին անգամ ստացան այդ սոուսը:

Պատմությունը եղել է այսպես. յոթամյա պատերազմի ժամանակ, երբ անգլիացիները գրավել էին ֆրանսիական հողերը, դուքս Ռիշելիեյի զորքն ուտելիք չուներ:

Բոլոր մթերքներից մնացել էր միայն բուսական յուղը, ձուն և լիմոնը: Խոհարարը մտածեց դրանք խառնել իրար, և ստացվեց զարմանալիորեն համեղ սոուս, որն ի պատիվ Մաոն քաղաքի անվանեցին մայոնեզ:

 



1. Առողջ ապրելակերպի սիրահարները նրա կողքով անցնում են, իսկ կուշտ ուտել սիրողներն այն ավելացնում են ամեն ինչի վրա: Մայոնեզը բարձր կալորիականությամբ սոուս է, որի պատրաստման համար օգտագործում են բուսական յուղ, ձվի դեղնուց, քացախ կամ լիմոնի հյութ, շաքար, աղ, մանանեխ և համեմունքներ։

2. Մայոնեզը վնասակար չէ օրգանիզմի համար, քանի որ 60%-ը բաղկացած է բուսական յուղից, և մեզ ապահովում է յուղի անհրաժեշտ քանակով։

3. Ինչքան շատ դեղնուց է պարունակում տնային մայոնեզն, այնքան համեղ է, սակայն այն շատ արագ հնանում է և կորցնում համային որակները։



4. Մայոնեզն ունի շատ դրական ազդեցություններ, նպաստում է ուտելիքի յուրացմանը: Սակայն, խանութի սոուսները համենայն դեպս վնասակար են, քանի որ նրանց պատրաստման պրոցեսում օգտագործում են համային, հոտային, խտացնող հավելումներ և վնասակար կոնսերվանտներ։

5. Քանի որ օրիգինալ մայոնեզը պարունակում է միայն դեղնուց և բուսական յուղ, այն չի կարելի եփել։

6. Մայոնեզ գնողները պետք է ուշադրություն դարձնեն ձվի դեղնուցի փոշու առկայության վրա, որը կարող է բացասական ազդեցություն թողնել մարդու օրգանիզմի վրա, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ խոլեստերին։

7. Խորհրդային մարդկանց մայոնեզի նկատմամբ սիրո պատմությունն արմատներով գնում է մինչև 30-ական թվականներ: Այն ժամանակ Միկոյանը մեկնում է ԱՄՆ, փորձի փոխանակման համար և կոնսերվացված ոլոռի հետ այնտեղից բերում է նաև մայոնեզի արտադրության տեխնոլոգիան։

8. Բացի ուտելուց, մայոնեզը նաև օգտագործում են կոսմետիկայի մեջ: Այն հրաշալիորեն սնուցում և երիտասարդացնում է մաշկը:



Ամենաընթերցվածը