Ինչպե՞ս կարգավորել ճնշումը 1

Դիտումներ 491

Ինչպե՞ս կարգավորել ճնշումը     1

Interesbook-ը ներկայացնում է բաղադրատոմսեր, որոնք կօգնեն իջեցնել ճնշումը և մոռացության կմատնեն գլխացավը:

Բաղադրատոմս 1.

Այս բաղադրատոմսը հարմար է նրանց համար, ովքեր ունեն արյան ճնշման հետ խնդիրներ և հաճախակի գլխացավեր: Պատրաստման համար ձեզանից կպահանջվի կարտոֆիլի հյութ, որը պետք է խառնել ճնշումն իջեցնող ցանկացած տեսակի խոտաբույսով: 2ճ/գ սրոհունդը (зверобой) և 1ճ/գ անանուխը խառնեք, վրան լցրեք 0.5լ եռացրած ջուր և 2 ժամ թրմեք սառը վայրում: Այս ընթացքում թուրմը կսառչի, որից հետո այն պետք է քամել: Ապա վերցնում եք միջին կարտոֆիլ, մաքրում եք և աղում, կարող եք նաև քերիչով անցկացնել: Կարտոֆիլի հյութը քամեք և խառնեք ստացված թուրմի հետ, ամբողջը մի լավ խառնեք: Այս թուրմը պետք է ընդունել օրական 5-6 անգամ 2ճ/գ՝ ուտելուց 1 ժամ առաջ: Եթե մոռացել եք խմել այն ուտելուց առաջ, ապա կարող եք խմել ուտելուց 2 ժամ հետո:

Բաղադրատոմս 2.

3 լիտրանոց տարայի մեջ լցրեք 2.5լ օղի, ավելացրեք 0.5 բաժակ չոր մասուր, ալոճ, արոս, մայրի ծառի ընկույզ (кедровый орех), մի փոքր ճյուղ սրոհունդ (зверобой), ուրց, 4 տերև անանուխ՝ ամբողջը խառնած: Տարան ծածկեք և թողեք թրմվի 2 շաբաթ՝ մութ վայրում: 2 շաբաթ անց, երբ թուրմը պատրաստ լինի, քամեք և լցրեք շշերի մեջ: Թուրմը պետք է պահել սառը վայրում: Այն պետք է խմել առավոտյան և երեկոյան ուտելուց առաջ 1ճ/գ:



Ամենաընթերցվածը