Ինչպես զուգարանը 15 րոպեում մաքրել ժանգից. ստերիլ մաքրություն, որի մասին ես վաղուց էի երազում

Դիտումներ 165

Ինչպես զուգարանը 15 րոպեում մաքրել ժանգից. ստերիլ մաքրություն, որի մասին ես վաղուց էի երազում

Ինչպես ազատվել զուգարանի ժանգից

 

Անհրաժեշտ կլինի՝

  • 100 գ. անուշադրի սպիրտ
  • 50 գ. ջրածնի պերօքսիդ
  • Մաքուր լաթ
  • Կես լիտրանոց տարա
  • Ռետինե ձեռնոցներ
  • Թղթե անձեռոցիկ

Կիրառումը՝

1. Հոսող ջրի տակ լվա տարան, հետո չորացրու թղթե անձեռոցիկով:

2. Ռետինե ձեռնոց հագիր և տարայի մեջ լցրու անուշադրի սպիրտը:

3. Բարակ շերտով տարայի մեջ ավելացրու ջրածնի պերօքսիդը, հետո զգուշությամբ թափահարիր տարայի պարունակությունը:

4. Լուծույթը լցրու մաքուր կտորի վրա և մշակիր կեղտոտված մասերը:

5. Թող միջոցը գործի 15 րոպե, հետո լվա հոսող ջրով:

Ահա ևս մեկ հրաշալի միջոց զուգարանը և վաննան փառից և դեղին հետքերից մաքրելու համար:



Անհրաժեշտ բաղադրիչները՝

  • 100 գ. գինու քացախ
  • Ապակե տարա
  • 2 ճ. գ. կերակրի աղ
  • Մաքուր լաթ

Կիրառումը՝

1. Քացախը լցրու ապակե տարայի մեջ, ավելացրու աղը:

2. Տարան դիր միկրոալիքային վառարանի մեջ և տաքացրու մինչև 65 աստիճան:

3. Ստացված լուծույթը քսիր մաքուր լաթի վրա և մշակիր կեղտոտված մասը:

4. Միջոցը թող ազդի 15-20 րոպե, հետո մնացորդները մաքրիր հոսող ջրով:



Ամենաընթերցվածը