Ինչպես կարգավորել վահանաձև գեղձի գործառույթը

Դիտումներ 141

Ինչպես կարգավորել վահանաձև գեղձի գործառույթը

Վահանաձև գեղձի արտադրած հորմոններն օրգանիզմում մի շարք գործառույթներ են կարգավորում, ինչպես օրինակ` մարմնի ջերմաստիճանը, նյութափոխանակությունը, սրտի և նյարդային համակարգերը:

Դրանք ազդում են նաև մաշկի և մազերի որակի վրա:

Այդ գործառույթների խանգարումը կարող է պայմանավորվել վահանաձև գեղձի հորմոնների չափից ավելի (հիպերթիրեոզ) կամ չափից քիչ (հիպոթիրեոզ) լինելով:

 



1. Հնդկաձավարի բալզամ: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է մեկ լիքը գդալ հնդկաձավարի ալյուրին ավելացնել մեկ ճաշի գդալ մանրացրած ընկույզ և 3-4 ճաշի գդալ մեղր: Բաղադրիչները պետք է լցնել ապակյա տարայի մեջ և լավ խառնել, պահել սառնարանում: Պետք է շաբաթվա մեջ մեկ օր սահմանել, երբ բալզամից բացի ոչինչ ուտել չի կարելի: Բալզամը կարելի է ուտել այնքան, ինչքան ցանկանաք: Իհարկե, անհրաժեշտ է նաև առնվազն 2 լիտր ջուր խմել: Հանքանյութերով հարուստ բալզամը պետք է օգտագործել 4 ամիս:

 

2. Կաղնու կեղև: Անհրաժեշտ է առավոտյան 3 ճաշի գդալ կաղնու կեղև լցնել մեկ լիտրանոց տարայի մեջ և լիքը եռման ջուր ավելացնել, ապա ամուր փակել այն և փաթաթել բրդյա կտորով: Թողնել մնա ամբողջ օրը: Գիշերը քնելուց առաջ բամբակյա կտորը պետք է թրջել ստացված թուրմով և դնել վահանաձև գեղձի վրա և բրդյա շարֆ փաթաթել մինչև մյուս առավոտ: Այս գործողությունը պետք է կատարել ամեն երեկո, երկու շաբաթվա ընթացքում:



Ամենաընթերցվածը