Ինչպես ազատվել ծնկների մեջ հավաքված ջրից

Դիտումներ 954

Ինչպես ազատվել ծնկների մեջ հավաքված ջրից

Շատերը տառապում են ծնկների ցավերից և փորձում գտնել մի միջոց, որը կօգնի ազատվել այդ խնդրից: Naturalhealthcareforyou.com կայքը ներկայացրել է պարզ մի բաղադրատոմս, որը կօգնի ազատվել դրանից:

Բաղադրություն

  • Մի բուռ լոբի
  • 1 հերմետիկ փակվող տոպրակ
  • 1 բամբակե սրբիչ
  • 1 վուշից սրբիչ
  • 1 բրդյա սրբիչ

 



Պատրաստման եղանակը

Լոբին նախապես եռացրած ջրում եփեք 15 րոպե: Քամեք, թողեք սառչի և լցրեք 1-2 լիտրանոց հերմետիկ տոպրակի մեջ:

Լոբին պետք է այնքան տաք լինի, որքան ծնկները կդիմանան: Չի կարելի սառը կամ չափազանց տաք վիճակում օգտագործել: Լոբին տարածեք տոպրակի մեջ և դրեք ծնկներին: Սկզբում ծածկեք բամբակե սրբիչով, հետո՝ վուշից սրբիչով, և վերջում՝ բրդյա սրբիչով: Թողեք այսպես մնա ամբողջ գիշեր: Հաջորդ օրը տոպրակը հեռացրեք ծնկներից: Ամեն գիշեր կրկնեք այս գործողությունը՝ 40 օր շարունակ:



Ամենաընթերցվածը