Ինչ տեղի կունենա, եթե 12 օր միայն բանան ուտեք

Դիտումներ 94

Ինչ տեղի կունենա, եթե 12 օր միայն բանան ուտեք

Երբ Յուլիա Թարբաթը որոշեց լրջորեն զբաղվել իր առողջությամբ, նա անցավ «բանանի կղզի» դիետային: Ըստ fhfn.org-ի՝ նման տերմինով է կոչվում սննդակարգը, երբ մարդ երկար ժամանակ սնվում է միայն մեկ մթերքով:

Թարբաթի խոսքերով՝ յուրաքանչյուր միրգ կարող եք ուտել, սակայն բանանը հիմնականում ընտրվում է՝ իր դյուրամարսության, սննդարար արժեքի և գնի շնորհիվ: Ավելին, նրա խոսքերով՝ կարելի է այս դիետային ավելացնել նաև կանաչիներ, սակայն կարևոր է միայն մեկ կանաչու օգտագործումը, ասենք՝ նեխուրի: Այսպիսով, բանանի դիետան տևում է 12 օր, իսկ ընթացքում պետք է շատ ջուր խմել, հանգստանալ և վարժություններ կատարել:

Սկզբում Թարբաթը փոփոխություններ նկատեց իր մարսողական համակարգում: Բանանը, որը հարուստ է մանրաթելերով, հայտնի է իր՝ մարսողական համակարգը լավացնող և օրգանիզմից տոքսինները դուրս բերող հատկանիշներով:

Բացի այդ, Թարբաթի խոսքերով՝ նա ավելի հանգիստ էր իրեն զգում և ավելի նախաձեռնող: Սա բացատրվում է բանանի մեջ առկա կալիումի և տրիպտոֆանի բարձր մակարդակով:

Այս ամենից բացի, իր մաշկն էլ էր փափկել և ավելի փայլուն դարձել:

Հում մթերքներ ուտելը թույլ է տալիս կյանքը լիովին վայելել: Թարբաթը ժամանակին պայքարում էր կանդիդա տեսակի սնկի, հիպոգլիցեմիայի դեմ, և, իր խոսքով, այժմ այդ բոլոր խնդիրները լուծված են:





Ամենաընթերցվածը